Հոկտեմբերի 23-ի կեսօրին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ստացված ահազանգով Բագրատաշեն է մեկնել« շտապ օգնության» խումբը: Այն ժամը 13. 30-ին Նոյեմբերյանի ԲԿ է տեղափոխել Իջեւանի քաղաքի բնակիչներ, 1982թ. ծնված Վոլոդյա Ռոբերտի Մխիթարյանին եւ 1968թ. ծնված Արմեն Աշոտի Դավթյանին: Վ. Մխիթարյանը ունի երկու կողերի եւ թիակոսկրի կոտրվածքներ, թոքի վնասվածք Ա. Դավթյանը՝ ազդոսկրի վերին երրորդականի փակ կոտրվածք, արմկային հոդի պատռված վերք:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքից տեղեկացանք, որ այդտեղ Վոլոդյա Մխիթարյանին վիրահատելու են: Վ. Մխիթարյանը եւ Ա. Դավթյանը վիրավորվել են Բագրատաշենի բժշկական ամբուլատորիայի նորոգման ժամանակ, երբ շինարարական աշխատանքների համար կառուցված տախտակամած- հարթակը կոտրվել է:
Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանից տեղեկացանք, որ ամբուլատորայի վերանորոգումն իրականացնում է Իջեւանի շինարարական մի կազմակերպություն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ