Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ. «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի ազդի ԼՂ հակամարտության լուծման գործընթացի վրա». «Ազատություն»

Հոկտեմբեր 23,2014 18:05

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ առաջիկա օրերին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ ակնկալում են խաղաղ համաձայնագրի հիմնական պահերի լուրջ քննարկումներ: Այդ մասին APA լրատվական գործակալության հարցին ի պատասխան հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունում:

Ինչպես նշված է համանախագահների անունից մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, միջնորդները կարծում են, որ նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում կողմերի միջև «փոխգործողության ուղի» են հարթել:

«Մենք նաև հուսով ենք, որ նախագահները կպայմանավորվեն փոխադարձ վստահության և թափանցիկության հասնելուն ուղղված միջոցների վերաբերյալ: Համանախագահները պատրաստ են հնարավորինս օգնություն ցուցաբերել այդ ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում:

Համանախագահները շեշտում են, որ իրենց կարծիքով՝ «Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որին կողմերը վստահում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով»:

Միջնորդները կարծում են նաև, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի ազդի ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա․ – «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների քաղաքական կամքից, այլ ոչ թե ինչ-որ պայմանագրի կամ դաշինքի միանալուց: Համանախագահները հուսով են, որ վերջին շփումներից հետո կողմերը կարող են տրամադրվել խաղաղության»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031