Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ֆիդանյան. «ՀՀ-ում հայտնաբերվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող 53 անձինք»

Հոկտեմբեր 23,2014 17:55

«Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծանրաբեռնվածությունը տարեցտարի աճում է»,- այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:

Նա նշեց, որ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում ԱԿԲ-ի կողմից ստացված եւ առաքված փաստաթղթերի ծավալն հասել է 25.048 տեղեկատվական միավորի, իսկ Ինտերպոլի հեռահաղորդակցման հատուկ համակարգի միջոցով մշակվել է 67.430 տեղեկատվական միավոր. «2014 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ իրավապահ մարմիններից ստացվել են 89 նոր հարցումներ հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Ինտերպոլի անդամ երկրներում հաջողվել է պարզել ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 95 անձանց գտնվելու վայրը, որոնցից 66-ը ձերբակալվել են, իսկ 13-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի: Ընդհանուր առմամբ՝ միջազգային հետախուզման մեջ են գտնվում 309 անձ»:

Նա հավելեց, որ նույն ժամանակահատվածում Ինտերպոլի անդամ երկրներից ստացվել են 105 նոր հարցումներ՝ անձանց հետախուզման վերաբերյալ. «Արդյունքում՝ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ իրականացրած միջոցառումների շնորհիվ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 53 անձինք, նախորդ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է, որոնցից 28-ը ձերբակալվել են, իսկ 8-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի: Ստացվել են նաեւ հարցումներ 8 չճանաչված դիակների վերաբերյալ, որոնցից 2-ը նույնացվել են»:

Պարոն Ֆիդանյանի խոսքերով՝ վերջին ժամանակահատվածում Հայաստանում հայտնաբերվել են ԱՄՆ-ի, Բելգիայի, Վրաստանի, Իրանի, Կորեայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի կողմից հետախուզվող անձինք: Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում Ինտերպոլի անդամ երկրների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 381 ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Նա նշեց, որ Հայաստանի Ինտերպոլի ԱԿԲ-ն համագործակցում է Ինտերպոլի 190 անդամ երկրների հետ, սակայն առավել ակտիվ է համագործակցությունը 89 երկրների հետ՝ ՌԴ, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ,Վրաստան, Բելգիա, Լեհաստան, Շվեդիա, Իրան. «Հատկանշական է, որ մեր կողմից Ինտերպոլի խողովակներով առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն է իրականացվում նաեւ Թուրքիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ: 2014 թվականի 9 ամիսների ընթացքում այդ երկրի ԱԿԲ-ի հետ փաստաթղթաշրջանառությունը կազմել է 198 տեղեկատվական միավոր: Բացի այդ երկու երկրների ԱԿԲ-ների ջանքերով հնարավոր է դարձել՝ փոխադարձության հիման վրա իրականացնել Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի կողմից միջազգային մակարդակով հետախուզվող մի շարք մարդկանց էքստրադիցիայի գործընթացը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031