Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքերի սպասարկման և աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար

Հոկտեմբեր 23,2014 16:50

ՀՀ քննչական կոմիտեի 2014 թ. գործունեությունն ապահովելու նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել 1,018.145.0 հազար դրամ:

Գումարը նախատեսված է՝ մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի և դեպարտամենտի՝ 2014 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի համար, որից 965797.9 հազ.դրամը՝ աշխատողների աշխատավարձերը, իսկ մնացած 52347.1 հազ.դրամը՝ վարչական շենքերի պահպանման, կոմունալ, էլեկտրաէներգիայի, ջեռուցման ծախսերի, ներքին գործուղումների, վարչական ծառայությունների, տրանսպորտային միջոցների սպասարկման և գրասենյակային պիտույքներ ձեռք բերելու համար։

Նշված գումարը ներառված է եղել 2014 թվականի ՀՀ պետական բյուջեում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան քննչական ստորաբաժանումների պահպանման ծախսերի համար։ Այն ուղղելով ՀՀ քննչական կոմիտեին՝ համապատասխան պակասեցումներ են կատարվել նշված գերատեսչությունների բյուջետային հատկացումներից։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031