Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականը`եռյակին. «Առանց կարդալու` շուտասելուկի պես միայն կրկնում են»

Հոկտեմբեր 23,2014 16:48

«Դաշնակցությունը գաղափարի վրա հիմնված կուսակցություն է, մնացածը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»` առանց ծանոթանալու, կարդալու, շուտասելուկի նման կրկնում են, թե իշխանության վերարտադրման համար է արվում այս ամենը»,-այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Ըստ նրա` ոչ իշխանական ուժերը խոսում են առանց հիմնավորման` չնշելով, թե ինչին են դեմ. «Այս հայեցակարգում առավել կարևոր հարցեր կան, քան խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը»:

Aravot.am-ի հարցին` մտահոգություն չունե՞ն, որ քաղաքական ուժերը կշարունակեն չմասնակցել այս հարցով քննարկումներին և քաղաքական փոխհամաձայնություն չի լինի, ինչը կարևորել էր Վենետիկի հանձնաժողովը, պարոն Դավթյանն այսպես պատասխանեց. «Ժամանակ կանցնի, կտեսնենք, թե քննարկումն ինչ հարցերի շուրջ կլինի: Երբ խոսում ենք սոցիալական ուղղվածության մասին, ապա դրա մասին խոսելով չեմ կարծում, որ որևէ մի կետով իշխանությունների վերարտադրության թեման պիտի առաջ մղվի, այս ամենը ի՞նչ կապ ունի ընդհանրապես կառավարման համակարգի հետ»:

Կապված քաղաքական ուժերի` քննարկումներին չմասնակցելուն, պարոն Դավթյանն ասաց. «Մի մասնակցեք, բայց ո՞ր մասով չմասնակցեք, իրավունքի գերակայությա՞ն, դատակա՞ն համակարգի փոփոխությունների, թե՞ մարդու իրավունքների և ազատությունների»:

ՀՀ քաղաքացիների դիրքորոշման վերաբերյալ պարոն Դավթյանն ասաց, թե պարտավոր են հանրությանը ներկայացնել կարևոր կետերը և պարզաբանել դրանք: Այնուհետև պարզ կլինի, թե ինչ դիրքորոշում կգրանցվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031