Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովի հայտարարությունը՝ ԲՀԿ-ի մասին. «Այդ մարդիկ նպատակ էլ չունեն ընդդիմություն դառնալու»

Հոկտեմբեր 23,2014 16:42

«Այս տարվա գարնանային նստաշրջանի սկզբից ընդդիմությունը, կարողանալով ստանալ մի այնպիսի բազմություն պատգամավորների, 44-ից ավելի ստորագրություն հավաքելուց հետո սկսում է ակտիվորեն մշակել արտահերթ քննարկման ինստիտուտ: Բազմաթիվ հարցեր մենք դրեցինք քննարկման, եւ առաջին անգամ է, որ խորհրդարանում քննարկվեց ոչ թե իշխանությունների կողմից ձեւավորված օրակարգը, որը բացարձակ կապ չունի իրականության հետ, այլ ժողովրդին իսկապես հուզող հարցերի շուրջ վերջապես մենք կարողացանք ձեւավորել օրակարգ»,- այսօր ԱԺ-ում այսպիսի դիտարկում արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ի պատասխան Լեւոն Զուրաբյանի կողմից օգտագործված «ընդդիմություն» ձեւակերպմանը՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին ձայն տալիս ասաց. «Ձայնը տրվում է այլընտրանքի ներկայացուցչին»:

Դիմելով Լեւոն Զուրաբյանին՝ Շարմազանովն ասաց. «Իմիջիայլոց, որ ասում էիք ընդդիմությունը 44 ստորագրություն է հավաքել, այլընտրանքը չլինի, տեսնեմ 44 ստորագրություն ո՞նց եք հավաքելու: Այս մարդիկ այլընտրանք են, դեռ ընդդիմություն չեն եւ նպատակ էլ չունեն ընդդիմություն դառնալու, ինչքան որ ես գիտեմ, լսել եմ հայտարարություններից»:

Միքայել Մելքումյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց ԱԺ փոխխոսնակի այդ հայտարարությունը՝ ասելով. «Պարոն Շարմազանով, բավականին ակտիվ եք մեկնաբանություններ անում: Չգիտեմ դրա երկսայրի ուղղվածությունը որտեղ է ուղղված, բայց շատ ակտիվ պետք է չլինել այս փուլում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031