«Սրտատրոփ սպասում ենք ձեր ելույթներին»,- այսօր ԱԺ-ում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց Լեւոն Զուրաբյանի ելույթին եւ կոչին, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ինչ որ պետք է կասեն, քանի որ իշխանությունները վախեցած են իրենցից:
Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ՀՀԿ-ում էլ իրենք լրտեսներ ունեն եւ ինֆորմացիա են ստացել նրանցից:
Շարմազանովը կոռեկտության կոչ արեց պատգամավորներին եւ հորդորեց պահպանել պառլամենտական բառապաշարը. «Լրտեսներ մեր պառլամենտում չկան, եւ գործընկերների նկատմամբ լրտես տերմինն օգտագործելը առնվազն բարեկիրթ չէ: Դուք եթե լրտեսների հետ շատ եք շփվել, ձեր խնդիրն է: Լրտեսներ փնտրեք ձեր շրջապատում: Բայց չի կարելի ամբողջ պառլամենտի պատգամավորներին, որոնց հետ աշխատում եք առավոտից երեկո, օրենսդրությունը խախտել: Իսկ ինչ վերաբերում է վախերին, բա վախեցած ենք: Չի՞ երեւում մեր դեմքերից ինչքան ենք վախեցած»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ