Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Քոչարյանին 100 անգամ բացատրել ենք, շարունակում է գրքեր գրել այդ մասին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2014 15:22

«ՀՀ-ում առաջին տնտեսական աճը եղել է 1994-ին: Դա ռեկորդ է ամբողջ ԱՊՀ-ում՝ ներառյալ Մերձբալթյան երկրները, ներառյալ Արեւելյան Եվրոպան: 1995-ին էլ էր ռեկորդ: Դուք ունեցել եք կրկնակի տնտեսական աճ, դրա որակին էլ կանդրադառնամ: Այդ կրկնակի տնտեսական աճին, հատկապես երկրորդ նախագահի օրոք դուք առաջինը չեք եղել այլեւս: Ես իմ խնդիրը լուծել եմ եւ զարգացրել եմ, Ադրբեջանը սկել ա, ու կրել եմ իրենց: Բոլոր հաղթանակները ես եմ տարել ե՛ւ օդուժի պաշտպանության եւ տնտեսական աճի հարցում»,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսպես իր կարծիքն ասաց կառավարության ներկայացրած Սահմանամերձ համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենսդրական փաթեթի հետ կապված, որը քննարկվում է ԱԺ-ում:

Նա իր այդ դիտարկմամբ, մասնավորապես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին, որը երեկ իր ելույթում նախկին ժամանակներից դրվագներ էր հիշեցնում Բագրատյանին՝ ասելով, թե ինչպես է իրեն մերժել տեղական բյուջեն առանձնացնել համապետականից, երբ Չարենցավանի քաղաքապետ էր:

Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Քոչարյանի ժամանակվա տնտեսական աճին՝ 13 տոկոս՝ դա կապելով «ՎիվաՍելի» եւ «ԱրմենՏելի» մուտքի հետ. «Երբ մի բանը մյուսին վաճառում ես՝ աճ է տալիս: 100 անգամ երկրորդ նախագահին բացատրել ենք, շարունակում է գրքեր գրել այդ մասին: Եթե դուք ուշադիր լինեիք, կիմանայիք, որ սխալ մոտեցմամբ կարելի է խաղալ ՀՆԱ-ի հետ: Նախորդ վարչապետը 6 տարում ունեցել է 7 տոկոս աճ: Բանը քննադատելուց առաջ ասեք մի բան, որ ճիշտ լինի: Մասնագիտական խորը պատրաստվածություն է պահանջում, որ իմանաք ինչն ինչոց է»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, պետք է բարեխիղճ գտնվել եւ անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը կզայրանա, թե չի զայրանա, պետք է ճիշտ թվերը նրան ներկայացնել, ճիշտ պատկերը:

Հրանտ Բագրատյանը կառավարության անդամներին դաս տվեց՝ ասելով, որ հարկային արտոնությունները ընդհանրապես լավ բան չեն, հիշեք միշտ. «Աշխարհն ասում է՝ եկեք էլ հարկային արտոնություն չտանք: Եթե դուք ստիպված եք հարկային արտոնություն տալ, դա աշխատում է միայն ճյուղային կառուցվածքը փոփոխելով: Ինչ վերաբերում է սահմաններին, ի՞նչ է ստանում գյուղացին դրանից: Ոչինչ: Սենց բան ո՞նց կարելի է անել: Սա քանդում է պետությունը: Ասում եմ, ո՞ւմ համար եմ ասում: Կատաստրոֆա է այստեղ: Ես գալիս եմ, անկեղծորեն կիսվում եմ ու ասում ձեզ կարեւոր բաներ, անկախ նրանից, թե որն է մեր հայացքները»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ իր ելույթում Հրանտ Բագրատյանին հիշեցրեց իր թվերը. «Ձեր ժամանակ Ճյուղային հարկային արտոնությունը հիշում ենք, դուք ինչի՞ եք մոռացել եւ այսօր միայն միակողմանի դատում եք»: Նրան լռեցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հորդորելով նախկին ժամանակները չհիշեցնել:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031