Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է «Արդյունավետ դատական համակարգեր» թեմայով զեկույցը

Հոկտեմբեր 23,2014 15:19

ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) անդամ Ֆրանս ֆան դեր Դոելեն, Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Սոֆո Գելաշվիլին, ԱԱԵՀ դատական համակարգերի գնահատման աշխատանքային խմբի անդամ Ադիս Հոջիչը, ՀՀ արդարադատության նախարարության և Դատական դեպառտամենտի այլ ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկայացվել է «Արդյունավետ դատական համակարգեր» թեմայով զեկույցը:

Այն մշակվել է «Արևելյան գործընկերության երկրներում դատական բարեփոխումների հզորացում» համատեղ ծրագրի շրջանակներում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԽ իրականացմամբ:

Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) անդամ Ֆրանս ֆան դեր Դոելեի տեղեկացմամբ, ԱԱԵՀ-ն մշակում է հստակ և պրագմատիկ կառավարման գործիքներ, լավագույն գործելակերպեր և ուղենիշներ, որոնք ուղղված են քաղաքականություն մշակողներին և դատավարական ոլորտի մասնագետներին: Կառույցը նաև վերլուծում է դատական համակարգերի գործառնությունը, զեկույցներ է ներկայացնում եվրոպական դատական համակարգերի վերաբերյալ:

«Այն միտված է դատական ժամկետների կառավարմանը, խթանում է արդարադատության հանրային ծառայության որակի բարձրացմանը, իրականացնում է հետազոտություններ, վերլուծություններ, որոնց նպատակն է դյուրացնել եվրոպական չափանիշների կիրառումը և աջակցություն տրամադրել անդամ պետություններին նրանց խնդրանքով»,- նշել է հանձնաժողովի ներկայացուցիչը:

Հանդիպմանը ներկայացվել են նաև ԱԱԵՀ-ի կիրառած ցուցիչները, որոնք վերաբերում են դատական գործերի լուծման տոկոսին, ծանրաբեռնվածությանը, ժամանակին, արտադրողականությանը և ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: «Պետք է բարձրացնել դատական համակարգի արտադրողականությունը, այսինքն՝ գործերը պետք է լուծվեն օպտիմալ ժամանակահատվածում, բարձր որակով, իսկ դրա համար առաջնային է ծանրաբեռնվածության կրճատումը»,-ասել է ֆան դեր Դոելենը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031