Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը հեգնում ու սպառնո՞ւմ է եռյակին. «Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կանցնի սահմանը»

Հոկտեմբեր 23,2014 15:04

«Ժողովրդավարական պետություն լինելու լավ նախադրյալներ ստեղծում է հենց կառավարման խորհրդարանական համակարգը»,-այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Ըստ նրա՝ հայեցակարգում առկա են առավել կարեւոր կետեր, քան կառավարման մոդելի մասին հարցն է ու մանրամասնեց. «Մեկը սոցիալական խնդիրներն են: Սահմանադրությամբ ամրագրված է, որ մենք սոցիալական պետություն ենք, սակայն ոչինչ ավելին նշված կամ երաշխավորված չէ: Բացի դրանից` իրավունքի գերակայությունն էլ հայեցակարգի հարցադրումներից մեկը, կամ մարդու իրավունքներն ու ազատությունները, որոնք մենք ամրագրել ենք, բայց չենք երաշխավորել: Հետեւաբար, կարծում եմ, որ կառավարման համակարգը կարեւոր հարց է, սակայն իմ նշած հարցերն էլ են կարեւոր»:

Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ վերջնական տարբերակը պարզ կլինի միայն հաջորդ տարվա գարնանը, որից հետո էլ արդեն ժողովուրդն իր ընտրությունը կկատարի:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մտավախություն չունե՞ն, որ քաղաքական կոնսենսուս չի ձևավորվի, չե՞ք վախենում, որ իշխանափոխության կոչերն այս հանրահավաքին ավելի ուժգին են լինելու, պարոն Դավթյանն արձագանքեց. «Կլինի, մենք էլ կտեսնենք»:

Այնուհետև շարունակեց. «Կգա հոկտեմբերի 24-ը, հետո հոկտեմբերի 25-ը: Ներքաղաքական իրավիճակը, ինչպես կա, այնպես էլ եղել է, դրա համար հավասար պատասխանատվություն են կրում և իշխանությունը, և ընդդիմությունը: Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կանցնի սահմանը՝ օրենքով գծված, որ որոշակի արտահայտություններ, որոնք մենք պարբերաբար լսում ենք թեժ աշուն, կամ այլ: Հուսով ենք, որ հայտարարությունները կլինեն օրենքի շրջանակներում Եվ վստահ եմ, որ և կազմակերպիչները և ոստիկանները կլինեն իրենց բարձունքում»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ «Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կանցնի սահմանը» արտահայտությունը հասկանանք՝ որպես սպառնալի՞ք, պարոն Դավթյանը պատասխանեց. «Հասկացեք այն կերպ, ինչ կերպ ասացի, որ օրենքի սահմաններում կգործի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031