Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջային եւ WiFi կապը՝ մեղուների ոչնչացման պատճառ

Հոկտեմբեր 23,2014 14:09

«Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում մեղվաբուծությունը անկում է ապրում: Անցյալ տարի Հայաստանում արտադրվել է 2 հազար տոննա մեղր, սակայն այս տարի հայկական մեղվաբուծական տնտեսություններում անգամ 100 տոննա մեղր դժվար թե արտադրված լինեն»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Բլից Ինֆո» մամուլի ակումբում ասաց Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը:

Պրն Նազարյանը նշեց, որ հայկական մեղրն ընդհանրապես հնարավոր չի լինում իրացնել Եվրամիության երկրներում, քանի որ այնտեղ պահանջում են եվրոպական չափանիշներին համապատասխան մեղր, իսկ մեր երկիրն այդ չափանիշները չի կարողանում ապահովել. «Չնայած մեր մեղրը ունի շատ բարձր որակ: Մենք ճիշտ չենք բուժում՝ քիմիկատներով ենք բուժում, սիլիտրա ենք տալիս մշակաբույսերին, որոնցից մեղուները օգտվելով՝ անդրադարձնում են մեղրի որակի վրա»:

Պրն Նազարյանը տեղեկացրեց, որ եվրոպական երկրներից մի քանիսի հետ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրեր մշակելու համար, որոնց արդյունքում մեղուները պետք է բուժվեն ոչ թե քիմիկատներով, այլ հատուկ սարքավորումներով. «Սակայն մենք բավականին միջոցներ չունենք, որպեսզի կարողանանք այդ սարքավորումները տեղադրել, որոնք էլ կբուժեն մեղուներին»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանն էլ նշեց մեղուների ոչնչացման հիմնական պատճառները: Ըստ նրա բերած տվյալների՝ աշխարհում 90 տոկոսով պակասել են վայրի մեղուները եւ կրետները. «Երեւանում, օրինակ, եթե մի քանի տարի առաջ խաղող էին վաճառում, վրան լիքը մեղու կար, հիմա խաղողը վաճառում են, իսկ վրան մեղու չկա»:

Պրն Դավթյանի ներկայացմամբ՝ մեղուների ոչնչացման 3 հիմնական պատճառ կա. «Առաջինը՝ հիվանդություններն են, երկրորդը՝ քիմիան, իսկ երրորդը՝ բջջային կապը, WiFi-ն է, եւ մնացած բոլոր ալիքներն են, որոնք ազդում են մեղուների վրա»: Մասնագետի խոսքով՝ եթե մեղուները չլինեն, ծառերը չեն փոշոտվի. «Այս դեպքում բնության համար էլ է մեծ աղետ սպասվում»:

Թելման Նազարյանը ասուլիսին նաեւ ներկայացրեց, որ մեկ ամիս առաջ Ղազախստանում կոնֆերանս է եղել, Հայաստանի մեղվաբուծության ներկայացուցիչները մեդալ են շահել, նաեւ Եվրասիական տնտեսական միության տարածքում մեղվաբուծական միություն ստեղծելու ծրագիր է մշակվել: Պրն Նազարյանը վստահ է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո մեղրի իրացման հարցը կլուծվի:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031