Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին. «Ոչ թե պարզապես հանցագործ, այլ մեծագույն հանցագործ»

Հոկտեմբեր 23,2014 14:03

«Կարող ենք արձանագրել, այն, որ Իրանը հատուկ ակնկալիքներ ունի ՀՀ-ից: Այն դեպքում, երբ ՀՀ-ն ունի նախագահ՝ վարչապետին այդ մակարդակով ընդունելը ինքնին վկայությունն է այն բանի, որ մեզնից լուրջ ակնկալիքներ ունեն»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նաև շեշտեց, թե «ՀՀ-ն համարժեք վերաբերմունք դեռևս չի դրսևորել»: Հարցին` իսկ ինչպե՞ս պիտի դրսևորվեր այդ համարժեք վերաբերմունքը, պարոն Հայրիկյանն ասաց. «Գոնե պիտի արձագանքեին Իրանի կողմից հնչած առաջարկներին: Սակայն այն ղեկավարներից, պետությունից, որոնք նախապատվելի համարեցին Պուտինի հարճն ու ճորտը դառնալը, նրանցից որևէ բան սպասելը նույնպես արդարացված չէ»:

Անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից հրավիրել է 2015-ի ապրիլի 23-ին Հայաստան, պարոն Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Ուղղակի անլուրջ է այդքան հետաձգել ՀՀ և Իրանի նախագահների հանդիպումը: Առաջիկա մեկ ամսվա կտրվածքով պետք էր հանդիպման մասին խոսել: Ասենք թե, եկավ, մասնակցեց, մի ծաղկեպսակ էլ ինքը դրեց, և ի՞նչ: ՀՀ-ն պիտի ներկայացներ Ցեղասպանության վերաբերյալ իր հայեցակարգը և ակնկալեր աշխարհի բոլոր պետությունների արձագանքը: Իսկ հայեցակարգը մենք տվել ենք: Ըստ դրա` տեղի է ունեցել մարդկության դեմ հանցագործություն, մի պետության տարածքում սպանվել և աքսորվել է յուրաքանչյուր չորրորդ, հինգերորդ քաղաքացին և մարդկության և ժամանակակից Թուրքիայի պարտքն է վերացնել կատարված հանցագործության հետևանքները»:

Ըստ Հայրիկյանի` «ՀՀ -ն Իրանի հետ շատ ավելի լուրջ հարցեր ունի, քան ցեղասպանության առիթով ծաղկեպսակ դնելը»: Նա նշեց հետևյալը. «Տարբեր առիթներով Իրանի պաշտոնյաները խոսել են ՀՀ-ն տարանցիկ երկիր դարձնելու իրենց տրամադրվածության մասին, ինչը ՀՀ-ի համար շահեկան կարող է լինել»:

Այս համատեքստում պարոն Հայրիկյանը հիշեց Իրան-Հայաստան գազամուղի հարցն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նրան անվանելով. «Ոչ թե պարզապես հանցագործ, այլ մեծագույն: ՌԴ-ն Ուկրաինայի պարտքերն էր ուզում, բայց որևէ պետական գործիչ չհամարձակվեց արձագանքել: Ուկրաինան հարյուր անգամ ավելի հարստություն ուներ, բայց Ռոբերտ Քոչարյանը ՀՀ չունեցած գույքը, կամ գազի գինը իջեցնելու համար գործարքը գույք պարտքի դիմաց կատարեց: Դրանք մեծ հանցագործություններ են»:

Պարոն Հայրիկյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` արդյոք Ռոբերտ Քոչարյանի մեղավորությունը կա՞ նաև այն հարցում, որ Իրան-Հայաստան գազամուղը Իրանի տարածքում ավելի մեծ տրամաչափ ունի, քան Հայաստանի, ու ինչի համար Իրանի դեսպանը կոչ էր արել դիմել ՀՀ կառավարությանը,  այսպես պատասխանեց Պարույր Հայրիկյանը. «Նաև այդ հարցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031