Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդիայից ժամանած «Կռունկ» սիրողական երգչախումբը Ջավախքում

Հոկտեմբեր 23,2014 13:30

Հոկտեմբերի 22-ին, Հոլանդիայից ժամանած «Կռունկ» սիրողական երգչախումբը ելույթ ունեցավ Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիայնն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց «Կռունկ» սիրողական երգչախմբի անձնակազմին, մաղթելով նորանոր բեմեր ու վերելքներ:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում «Կռունկ»-ը կատարեց հինգ հայկական երգ, հանդիսատեսին զարմացնելով իրենց հայերեն արտասանությամբ ու երգեցողությամբ: Սիրողական այս երգչախումբն առանձնակի սիրով, ընկալմամբ ու ջերմությամբ է կատարում Սայաթ-Նովա:

Հոլանդիայից ժամանած «Կռունկ»-ը արհեստավարժ երգչախումբ չէ, կազմված է հիմնականում երգարվեստին նվիրված ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից, սակայն դա չի խանգարում վերջիններիս կատարել հրաշալի երգեցողությամբ ու հայերեն արտասանությամբ հայերեն երգեր:

Երգչախումբը երգում է մի քանի լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն և այլն: «Կռունկ»-ի 23 անդամները չգիտեն հայերեն ոչ գրել, և ոչ էլ կարդալ, սակայն նրանք հրաշալի զգում են հայ երգը: «Կռունկ» սիրողականը կատարում է Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Սայաթ–Նովայի և այլոց հեղինակած երգերը:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախումբը հյուրերի համար հանդես եկավ մի քանի կատարումներով, որից հետո բոլորը հանպատրաստից միասին սկսեցին կատարել «Ազգ իմ փառապանծ» երգը:

«Կռունկ»-ը ոչ միայն ծափահարություններ ու հիացմունք «կորզեց» ջավախքյան հանդիսատեսից, այլև զարմանք ու երջանկության արցունքներ:

Հաջորդիվ «Կռունկ»-ը ելույթ կունենա Թբիլիսիի հայկական «Հայարտուն» մշակութային կենտրոնում:

Նշենք, որ Հոլանդիայից ժամանած այս սիրողական երգչախմբի բարեգործական ելույթները Հայաստանում, Ջավախքում և Թբիլիսիում իրականություն դարձավ «Արշավներ» խմբի ղեկավար Ռուբեն Բաղդիշյանի և «Կարոտ» պարային խմբի ղեկավար Լուսինե Բունիաթովայի ջանքերի շնորհիվ:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031