Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Հարկային արտոնությունները կարեւոր են, բայց բավարար չեն»

Հոկտեմբեր 23,2014 13:32

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդիր չի տեսնում, որ սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը Կառավարությունը միայնակ է ներկայացրել:

Հիշեցնենք, որ օգոստոսյան լարված օրերին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ սահմանամերձ բնակավայրեր այցելությունից հետո, որոշում էր կայացվել, որ խորհրդարանական խմբակցությունները կառավարության հետ համատեղ պետք է նման նախագիծ ներկայացնեին:

«Կարեւորը, որ խնդիրները լուծվեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ-ական պատգամավորը գտնում է, որ ոչ միայն հարկային արտոնություններ պետք է տալ, այլ համալիր ծրագիր ունենալ` ենթակառուցվածքների, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, պաշտպանական համակարգի ուժեղացման, նաեւ աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: «Բերված փաթեթը մասնակիորեն է անդրադառնում այս հարցերին: 2001-02 թվականներին ՀՀ ԱԺ-ն ընդունել էր «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» եւ «Սահմանամերձ տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մասին» օրենքներ, որտեղ գրված են բոլոր մեխանիզմները: Բայց նաեւ նշվում է, որ դրանք, իբրեւ ամբողջություն, պետք է ներկայացվեն ՀՀ պետբյուջեի հետ միասին եւ տարեկան երկու անգամ հաշվետվություն պետք է ներկայացվի կատարման ընթացքի վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ կառավարության ներկայացրած նոր փաթեթը չի ներառում այդ օրենքների դրույթները:

Ավելին, հաշվի առնված չեն սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները: «Հարկային արտոնությունները կարեւոր, էական են, բայց դեռ բավարար չեն»,- ասաց պարոն Մինասյանը` նկատելով, որ պրակտիկայում դեպքեր կան, որ արտոնությունները հաճախ ավելի վնաս են պատճառում: Այս դեպքում, նաեւ շարունակականության շղթան չի երեւում`արդյունքների մասով:

Դիտարկմանը` կառավարության նման շտապողականությունը գուցե պայմանավորված է արագ ինչ-որ դրական բան անելու հեռանկարով, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ կառավարությունն ինքն էլ է ուզում, որ դրական լինի, բայց շտապելը չպետք է խնդիրները դուրս բերի համակարգային լուծումների շրջանից: Խնդիրներին համակարգային պետք է մոտենալ ու եթե հարկ կա անգամ բյուջեից հատկացումներ կատարել`այդ համայնքների թե պաշտպանական, թե սոցիալ-տնտեսական ապահովության համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031