Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կմեկնի Մոսկվա՝ որպես Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության անդամ մասնակցելու՝ 2014 թ. հոկտեմբերի 26-ին կայանալիք ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) ու Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) համատեղ նիստին, իսկ հոկտեմբերի 27-ին Սոչի՝ որպես ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի նախագահ` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի XXIX նիստին:
Հայաստանը վերոնշյալ խորհրդում նախագահում է 2011 թվականից: Խորհրդի ան-դամներ են հանդիսանում ԱՊՀ երկրների մշակույթի նախարարները:
ՀՀՄՀ վարչության նիստի ընթացքում կքննարկվեն ՀՀՄՀ 2015 թ. ծրագրերը, ԱՊՀ հումանիտար դաշտի խնդիրները և ՀՀՄՀ գործադիր տնօրինության գործունեությունը, կկայանան Հումանիտար համագործակցության խորհրդի (ՀՀԽ) նախագահի և համանախագահի ընտրություններ:
ԱՊՀ մշակութային համագործակցության խորհրդի նիստում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ կքննարկվի օրակարգով նախատեսված 14 հարց, որոնց թվում՝ ԱՊՀ մասնակից պետություններում 2014-2015 թթ. գերակա մշա-կութային ծրագրերի կատարման ընթացքը, 2016-2020 թթ. մշակութային ծրագրի նախագիծը, «Համագործակցության հասակակիցներ» կինոալմանախի պատրաստ-ման գործընթացը, ԱՊՀ երկրներում «ԱրտԷքսպո» ամենամյա ցուցահանդեսի կանոնակարգի նախագծի վերջնական տարբերակը, ԱՊՀ մշակութային համագործակցության խորհրդի հերթական՝ XXX նիստի անցկացման ժամկետներն ու վայրը: Նիստի ընթացքում կհաստատվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի կողմից տրվող պատվոգրին կից կրծքանշանը:
ՀՀ մշակույթի նախարարություն