Հոկտեմբերի 23¬ին Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին, խոնարհումով եւ լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան¬ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ