Ամսի 27-ին 20 աստիճանով օդի ջերմաստիճանը կիջնի Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերում եւ Ղարաբաղում: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` նշելով, որ սիբիրյան ցիկլոն է գալիս:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հ. Գ. Հավելենք, որ ԱԻՆ-ն այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի:
Կարդացեք նաև
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով»: