Բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողներն այսօր երթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր։ Նրանց խոսքով՝ բողոքի երթի և ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ փորձել պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել իրենց որդիների սպանությունների վրա, որոնց մեղավորները տարիներ ի վեր չեն բացահայտվում և չեն պատժում։
Երբ ակցիայի մասնակիցները հասել են նախագահական նստավայրի առաջնամաս, ոստիկանները փակել են նրանց ճանապարհը՝ պահանջելով չքայլել Բաղրամյան 26-ի մայթով։ Բողոքողներից մի քանիսը դուրս են եկել փողոցի երթևեկելի հատված՝ շրջանցելով ոստիկաններին, վերջիններս քաշքշելով և հրելով նրանց կրկին բերել են մայթ։
Արդեն նախագահականի մուտքի մոտ զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, փորձել է մոտենալ դարպասին, սակայն ոստիկանները դարձյալ հրելով և քաշքշելով նրանց հեռացրել են, ինչը առաջացրել է կնոջ զայրույթը, ով փորձել է ամեն կերպ մոտենալ դարպասին՝ պահանջելով չհրել իրեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև