«Իսլամական պետության» դիրքերի վրա կոալիցիայի ուժերի ռմբակոծման արդյունքում սպանվել է ահաբեկիչների ադրբեջանցի հրամանատար Ռովշան Բադալովը, հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով թուրքական «Անսպրես»-ին:
Բադալովը, որը ծնունդով Տերտերի շրջանից է, նախկինում զբաղվել է քաղաքականությամբ և եղել է Ադրբեջանի «Ազգային ազատագրում» շարժման անդամներից:
2000-2001թ. չեչեն գրոհայինների կազմում պայքարել է ռուսների դեմ: 2002թ. ստեղծել է «Ղարաբաղի պարտիզաններ» խմբավորումը, որի նպատակն էր պատերազմ վերսկսել Ղարաբաղում, սակայն ձերբակալվել է և 10 տարվա ազատազրկման դատապարտվել:
2013թ. ազատ է արձակվել ու մեկ ամիս անց Սիրիայում ստեղծել «Տաբուկ» խմբավորումը, որի մեջ ընդգրկված էին Սիրիայում կռվող ադրբեջանցիները: Բալադովը «Իսլամական պետության» կազմում արագորեն կարողացել է ստանձնել ղեկավար պաշտոններ և նշանակվել է «Կովկասի ԻՊ Էմիր (մահմեդական իշխանավորների կոչում)»:
Կարդացեք նաև
Բադալովի հետ զոհվել են ևս 25 ահաբեկիչներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ