Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին ազատեցին պաշտոնից: Այսօր այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը վստահեցրեց, որ մարզպետն իր դիմումի հիման վրա է աշխատանքից ազատվում:
Իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ավելացրեց՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ. «Շնորհակալություն ենք հայտնում Էդգար Ղազարյանին աշխատանքի համար, ինքը դահլիճում չի, բայց կլսի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ