Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ծառուկյան-Սարգսյան-Քոչարյան» եռանկյունում ամեն ինչ այդքան պարզ չէ». «168 ժամ»

Հոկտեմբեր 23,2014 11:49

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ

– Հետաքրքիրն այն է, որ չնայած Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանն անընդհատ հասկացնում են Կրեմլին, որ իրենց շարժումը Ռուսաստանի դեմ չէ, այնուամենայնիվ ռուսական մամուլը հոկտեմբերի 10-ի միջոցառումը ներկայացրեց որպես հանրահավաք՝ ընդդեմ ԵՏՄ-ի։ Ինչո՞վ եք սա բացատրում։

– Առաջին հերթին՝ դա բացատրվում է լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Ռուսական մամուլում Հայաստանի վերաբերյալ վերլուծությունների մեծ մասը բավականաչափ խորը չէ։ Իսկ մյուս կողմից՝ այն այդքան էլ խորը չէ, որովհետև ռուսաստանյան հասարակության մեջ և էլիտայում չկան այնպիսի ուժեր, որոնք կպատվիրեն այդպիսի ցույցերի ճիշտ լուսաբանումը։ Ռուսաստանյան էլիտային միանգամայն բավարարում է Հայաստանի ներկայիս իշխանությունը, և ընդդիմությունը կո՞ղմ է Եվրասիական միությանը, թե՞ դեմ, այնքան էլ կարևոր չէ։ Այդ նրբերանգները ոչ ոքի չեն հետաքրքրում։ Կարևորն այն է, որ նրանք ընդդիմություն են, իսկ իշխանությունը լիովին բավարարում է Ռուսաստանի էլիտային։

– Իսկ ո՞րն է այս միավորման ամենաազդեցիկ ֆիգուրի՝ Գագիկ Ծառուկյանի նպատակը։ Ձեր կարծիքով՝ նա ցանկություն ունի՞ ապագայում առաջադրվելու նախագահական ընտրություններում։

– Գիտեք, ինձ թվում է՝ սա բավական խայտաբղետ խճանկար է, և այստեղ մենք գործ ունենք ոչ թե կոնկրետ Ծառուկյանի, այլ ինչ-որ ժամանակավոր համակեցությունների հետ, որովհետև ընդամենը մեկ տարի առաջ դժվար կլիներ Ծառուկյանին և Տեր-Պետրոսյանին պատկերացնել նույն հանրահավաքին և նույն հարթակում։ Ինձ թվում է՝ սա բավական անսպասելի է, իսկ այդ միավորումն առաջվա պես համարում եմ արհեստական։
Ես ընդհանրապես չեմ բացառում այն, որ երբ մոտենա ընտրությունների ժամանակը, Ծառուկյանը հաշտվի իշխանության հետ և հանդես գա իշխանության անունից։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում, եղել է այդպիսի մի պատմություն. «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը դեմ էր դուրս եկել «Եդինայա Ռոսիային», հետո մասամբ լեզու գտան իրար հետ, մասամբ էլ բռնաճնշումների ենթարկեցին նրան։ Կարծում եմ՝ Հայաստանի գործող իշխանությունն ունի բոլոր հնարավորությունները Ծառուկյանի վրա ճնշում գործադրելու, նրան համոզելու և նրա հետ համաձայնության գալու համար։ Ըստ իս՝ դա շատ լավ հասկանում են նաև Տեր-Պետրոսյանը և «Ժառանգությունը»։

Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031