Մայրաքաղաքի բնակիչների շրջանում համոզմունք կա, որ «Փարքինգ սիթի սերվիս»-ը թալանում է վարորդներին։ Ավելին՝ Երեւանում այսօր շատ են այն փողոցները, որտեղ ե՛ւ կարմիր գծեր կան, ե՚՛ւ ավտոկայանատեղիի աշխատակիցներ։ Արդյունքում վարորդները ստիպված վճարում են ե՛ւ կարգավարներին, ե՛ւ կարմիր գծերի համար։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»–ը զրուցել է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ։
– Վերջերս խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ընկերությունը կանգնած է սնանկացման եզրին։ Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այդ լուրերը։
– Եթե դիտենք փաստերով, ապա ընկերությունը մինչ այսօր շահույթ չի հետապնդել եւ հաշվապահական փաստաթղթերով բացարձակ շահույթ չունի։ Իսկ կսնանկանա՞, թե՞ ոչ, դա արդեն կապված է մի շարք հանգամանքներից։ Այնուամենայնիվ չեմ կարծում, որ ընկերությունը կսնանկանա, որովհետեւ հավելյալ ներդրումներ կկատարվեն։ Այնպես որ միջոցներ կձեռնարկվեն սնանկացումը բացառելու համար։
– Պարոն Հարությունյան, ընկերության ծառայությունների դիմաց վճարվող գումարը կազմում է փաստացի հավաքագրված տուրքի եւ գանձված վարչական տուգանքի հանրագումարի 70 տոկոսը։ Այսինքն՝ քաղաքացիների վճարած տուրքերի եւ տուգանքների 70 տոկոսն անցնում է Ձեր ընկերությանը, իսկ մյուս 30 տոկոսը՝ քաղաքային բյուջե։ 70 տոկոսը փոխանցվում է Ձեր ընկերությանը, իսկ Դուք պնդում եք, որ շահույթ չի ապահովում։ Դուք ինչի՞ վրա եք ծախսում այդ գումարը։
Կարդացեք նաև
– Որովհետեւ այնքան գումար է հավաքագրվում, որ նույնիսկ ընկերության ծախսերը չի ապահովում, այս պատճառով ընկերությունը շահույթ չունի։ Չի բավարարում։ Նշեմ, թե ինչի վրա է ծախսվում այդ գումարը. 250 կմ օպտիկամանրաթելային ցանց է կառուցված, 1600 հատ տեսախցիկ է տեղադրված, որոնք ամենօրյա սպասարկման կարիք ունեն։ Բացի տեխնիկական ծրագրերի սպասարկումից՝ նաեւ ծրագրային սպասարկում էլ է անհրաժեշտ։ Մի շարք սարքավորումներ կան, որոնք ընթացիկ սպասարկման կարիք ունեն։
Զրուցեց Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում