«Գռոզնի Ավիա» ընկերությունը նոյեմբերի 16-ից Սիմֆերոպոլ-Երևան չվերթ կսկսի, հայտնել է Ղրիմի հանրապետության տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ցուրկինի խոսքերով, «Սիմֆերոպոլ» օդանավակայանի համար, որը բացվել է Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո, սա երկրորդ միջազգային չվերթը կլինի:
Առաջին չվերթը Սիմֆերոպոլ-Ստամբուլն է, որը բացվել է հուլիսից:
Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո ուկրաինական բոլոր ավիաուղիները դադարեցրել են թռիչքները դեպի այդ թերակղզի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ