Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որ իշխանափոխության խնդիր դրվի, կխոսենք». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 23,2014 11:22

Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից պարզել, թե նրանք ինչ են մտածում հոկտեմբերի 24-ի հանրահավաքի վերաբերյալ եւ արդյոք հնարավոր են համարում, որ Գագիկ Ծառուկյանը դիմի կտրուկ քայլերի։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հորդորեց նախքան ինչ-որ մեկի խոսքը լսելը, պարզել նրա անցած ուղին. «Մենք որեւէ մտավախություն չունենք, հակառակը՝ երեւի ժամանակն է, որ ԲՀԿ-ն որոշակիորեն հստակեցնի իր դիրքորոշումները։ Մեզ ընդհանրապես հետաքրքիր է այն, ինչ կատարվում է ընդդիմադիր դաշտում, որովհետեւ մեր ժողովուրդն է, մեր բոլորի ընտրողներն են։ Իսկ այն բողոքները, որոնք կան, մենք ականջալուր ենք լինում դրանց։ Պարզապես ես կուզենայի, որ մեր հասարակությունն ավելի հեռատես լիներ ու ամեն դեպքում, երբ որեւէ հարթակի վրա կանգնած գործիչը որեւէ պատասխանատու հայտարարություն է անում, հետեւեր, թե այդ հայտարարությունն անողը ո՞վ է, ի՞նչ ճանապարհ է անցել»։

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի ձեռնարկելիք կտրուկ քայլերի հավանականությանը, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Մի բան հստակ է՝ միշտ էլ ընդդիմությունը պահանջում է իշխանափոխություն։ Ես համարում եմ, որ ՀՀԿ-ն իր աշխատանքը կատարում է, ու որեւէ մտավախություն չունենք կապված ընդդիմության քայլերի հետ»։

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ «Ժողովուրդ»–ին ասաց, որ իրենք որեւէ բան չեն կարող ասել, քանի որ մինչեւ այժմ որեւէ հստակ հայտարարություն չի եղել ԲՀԿ առաջնորդի կողմից։ «Երբ որ իշխանափոխության խնդիր դրվի, կխոսենք»,- եզրափակեց Գ. Մելիքյանը:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031