Կառավարությունը մտադիր է աշխատանք ունեցող հղիների նպաստներից գումարներ պոկել աշխատանք չունեցող հղիների նպաստը ավելացնելու համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ չի կարելի հանրության կամ հասարակության տարբեր խավերի ինչ-որ պետական բյուջեն լցնելու, ծախսերը կրճատելու մղումով հանել իրար դեմ։
ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը գիտի, թե ինչու է կառավարությունն ուզում աշխատող հղի կանանց հաշվին լավամարդ երեւալ չաշխատող հղիների մոտ, մինչեւ հղիանալն այդ կինն ի վերջո փորձել է դրսեւորվել իր աշխատանքում. «Նա մեղավոր չի, որ մեր երկիրը որոշ մարդիկ թալանել են եւ բյուջեն դատարկած լինելով ճանապարհ են փնտրում, թե ինչ կերպ կարողանան գոյատեւել, պահպանել իրենց իշխանությունը»։
Պատգամավորը կառավարությանը տեղեկացնում է՝ վերադարձրեք ձեր թալանածը եւ գռփածը եւ չաշխատող հղիների նպաստի հարցը մեխանիկորեն կլուծվի. «Ստացվում է, որ մեր երկրում ոչ մեկը իրավունք չունի ապահով եւ կայուն նյութականով զգալու»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև