ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) մի քանի հարց ուղղեցինք՝ կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ եթե հանրությունը ցանկանա, ինքը պատրաստ կլինի որպես նախագահի թեկնածու հանդես գալ։
– Պարոն Սեդրակյան, ինչպե՞ս եք վերաբերում Ծառուկյանի այս հայտարարությանը։
– Ես չեմ կարա պատասխանեմ։ Ընտրություններին դեռ ժամանակ կա։
– Իր համար շանսեր տեսնո՞ւմ եք։
Կարդացեք նաև
– Ես ոչ մեկին էլ ոչ մի շանս չեմ տեսնում։ Ինքը կիմանա իրա շանսերը
ինչքան ա, մենակ ինքը կիմանա, ես ի՞նչ իմանամ իրա շանսերը ինչքան ա։
– ՀՀԿ-ից բա՞րձր է, թե ցածր։
– Պրովոկացիոն հարց եք տալիս։ Ես չգիտեմ։
– Իրեն տեսնո՞ւմ եք ՀՀ նախագահի պաշտոնում։
– Ես մենակ ինձ եմ տեսնում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում