Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փնտրենք սկզբունքային լուծումներ

Հոկտեմբեր 23,2014 10:17

Հայաստանում անընդհատ կրկնվող իրավիճակները, երկու տասնամյակից ավելի չլուծվող սոցիալական խնդիրները, քաղաքական անփոփոխ հռետորաբանությունն ու գործելաոճը՝ իշխանության կողմից՝ բրեժնեւյան-լճացած, ընդդիմության կողմից՝ ագրեսիվ-հեղափոխական, այս ամենը հիմք են տալիս մտածելու, որ անհրաժեշտ է փնտրել ավելի ֆունդամենտալ, ավելի սկզբունքային լուծումներ, քան առաջարկում է ներկայիս քաղաքական վերնախավը: Գուցեեւ կան միամիտներ, որոնք հավատում են «մի քիչ համբերեք, լավ կլինի», կամ՝ «որ մենք գանք, լավ կլինի» տիպի խոսակցություններին՝ դա էլ կարելի է վերագրել մեր դյուրահավատությանը: Քաղաքական դաշտի բոլոր խաղացողներն արդեն հասցրել են մի շրջան գալ ու գնալ. բոլորն իրենց դրսեւորել են «լավ» (այն իմաստով, որը ժողովուրդն է ակնալում) երբեք չի եղել: Չի էլ լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ա/ մենք չենք վերահաստատել անկախ պետություն ունենալու մեր ցանկությունը, բ/ մենք չենք որոշել, թե ինչպիսի պետությունում ենք ուզում ապրել:

Եթե առաջին հարցի պատասխանը բացասական է, ապա հետագա դատողություններն անիմաստ են: Միեւնույն է, թե ո՞ւմ են Կրեմլից իշխանավոր նշանակելու, կամ ո՞վ է գնալու Մոսկվա՝ իր ծառայություններն առաջարկելու: Ես զարմանում եմ, թե այս պարագայում ինչո՞ւ է մեր ժողովրդի մեծամասնությունը Հայաստանի իշխանություններից պահանջում, որ «իրեն լավ նայի»: Ձեր բոլոր կենցաղային խնդիրներով դիմեք Պուտինին բաց նամակներով: Եթե չգիտեք ինչպես դիմել, հարցրեք Զորի Հայկովիչին՝ նա այս առումով մեծ փորձ ունի:

Եթե առաջին հարցի պատասխանը դրական է, ապա խնդիրը բարդանում է: Այդ դեպքում պետք է լինի ինչ-որ մի գաղափարախոսություն, որը դրված է պետության հիմքում: Եվ ահա այստեղ է, որ մենք ունենք գաղափարների խիստ սակավություն: Մեր գլխավոր թերություններից մեկն այն է, որ միակ գաղափարախոսությունը, որը կայացել է հայ իրականության մեջ, որի ձեւակերպումներից եւ «ծածկագրերից» օգտվում են մեր գրեթե բոլոր քաղաքական ուժերը, հրապարակախոսները, մեկնաբանները եւ այլն՝ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունն է: Վերցրեք ցանկացած տեքստ, որն արտասանվում է ցանկացած ամբիոնից կամ գրվում է ցանկացած հարթակում, դուք այնտեղ գրեթե պարտադիր կհանդիպեք հետեւյալ ձեւակերպումների՝ «օրհասական պահ», «նվիրյալներ», «մազապուրծ ժողովուրդ», «ներքին թուրքեր», «պայքար», «մաքառում», «շարժում» եւ այլն: Հենց այդ «ծածկագրերով» են բոլոր ճամբարների գործիչներն իրենց ասելիքը հասցնում ժողովրդին: Վերջինս էլ այսօր պատրաստ է ընկալել հենց այդ ձեւակերպումները:

1990-ական թվականների սկզբին ՀՀՇ-ն, ի պատիվ իրեն, փորձում էր քաղաքական միտքը զարգացնել այլ ուղղությամբ: Բայց սկսվեց պատերազմը, որը գրեթե պարտադրում է վերոհիշյալ գաղափարախոսությունը: Իսկ 1994 թվականից հետո այս առումով որեւէ բան փոխելու փորձ այլեւս չարվեց: Եվ մինչեւ հիմա էլ չի արվել: Բայց ամեն ինչ, իհարկե, առջեւում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Avag says:

    Իսկ չե՞ք կարծում,որ ժողի ռեկտորն ու փողոցային խուլիգան ՀՀԿ-ականներն ավելի հասանելի թիրախ են ձեր՝հայկական մամուլի համար։Զբաղվեք այդ հարցերով,առօրյա հարցերով,թե չէ Մեծն լիդերի անունն եք սիստեմատիկ շահարկում դա ծիծաղելի է,քանզի Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ մեծ հեղինակություն ունի աշխարհի բոլոր մասերում և ամենուր հասարակ և ազնիվ մարդիք ուղղակի պաշտում են նրան և փորձեք հարմարվել,որ այո բոլոր հարցերը Կրեմլով է լուծվում և այդպես էլ պետք է լինի,մոռացաք ով կանխեց դիվերսիաները թե չեք ցանկանում հիշել,դժվար թե այդքան շուտ մոռանայիք։ Խնդիրը Ձերն է կարող եք շարունակել քքնարկել և շահարկել այդ Մեծության անունը միայն իմացեք,որ մեր ժողովրդի 2 տոկոսն անգամ համակարծիք չէ Ձեզ հետ և բոլորը միայն լավ հիշողություններ ունեն ԽՍՀՄ ժամանակաշրջանից,իսկ դուք փորձեք գտնել գոնե 5 հոգի,որ հարգանքով խոսեն ՀՀՇ-ի մասին,եթե չեմ սխալվում այս հակառուսական գաղափարները մեծամասամբ այդ քաղաքական ուժի իդեոլոգիայից են բխում՝կործանարար իդեոլոգիայից։

  2. Hayk says:

    Էսօր Պուտինի երկրում ապրում ու աշխատում են երկու մլն-ից ավելի հայեր, որոնց օգնությամբ ապրում են նաեւ միլիոնավոր հայաստանցիներ: Պուտինի երկրից ստանում ենք ամենաէժան գազը, ամենաարդիական զենքը ամենաէժան գնով: Ինչ եք ուզում ? Ուզում եք զրկել ժողովրդին այդ ամենից? Էլի երկու-երեք երկիր կա, որ ճիշտ Ձեր նման,երազում են, թե երբ պետք է զրկեն հայերին էդ հնարավորությունից .

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հայկ, շատ ուժեղ «դիալեկտիկա» ունեք… էդ 2 միլլիոն հայերը ում պատճառով են թողել իրենց տունն ու տեղը փախել Ռուսաստան որ էնտեղից դրամ ուղարկեն իրենց կիսամեռ , կիսասոված էրեխեքին…Սովետի վախտն էլ խոպան էին գնում, որովհետեվ ցավոք Իվանը հայի հետ աշխատասիրության հարցում…ես էլ հասել եմ Ամերիկաները…կասես որովհետեվ հակա ախպար եմ …դե Հայաստանի բոլոր չարիքները էդ անբարօյական ախպարները բերեցին, հրեաներից եկավ…Կարծում եմ Միկոյանի արձանի տեղը ժամանակն է որ Մեծն Վլադիմիր Վլադիմիրովիչի արձանը տեղադրեք, գուց նախկին Վլադիմիրի տեղն էլ դնել տաք…

      • Nara says:

        Галуст, поверь, те,(самые наивные)которые выходят на улицу,ищут именно той жизни, что было в СССР! И никто им честно не объясняет,что “люди,эти времена прошли, теперь-каждый отвечает за себя”! Они наивно думают, что,если вместо погоса,завтра ЧЕСТНО изберут петроса,то сразу все проблемы автоматически решаться! И опять таки никто не говорит этим людям,что возможности нашей страны НЕ ЗАВИСЯТ от отдельного петроса! И смена власти не означает,что с неба посыпется золото на нашу голову,и все мы станем богатыми!Что, в странах ЕС выборы нечестные?Нет! Но там тоже очень большая безработица и люди живут даже хуже,чем у нас!

        • Գալուստ Ենոքյան says:

          Հարգելի Նառա,ցավոք կապիտալիտական շուկայական հարաբերությունները մարդկանց ապրելակերպի ամենակատարյալ ձեվը չեն, եվ նույնիսկ ազնիվ «դեմոկրատական» ընտրությունները գրավական չեն որ «ընտրյալները» ամկաշառ՛ են լինելու…սակայն եթե պետական կառավարման երեք գլխավոր սուբյեկտների անկախությունը իրարից ապահովված է եվ մրցակցային է, կոռուպցիոն ուժերը կվերահսկվեն, ի շահ մարկային «ագահության», քանի որ «շուկան» իրականում շահաբեր կլինի միայն այդ դեպքում…իսկ կապիտալիզմի գլխավոր արդյունքը Շահն է…այն որ Եվրոպայի մի շարք երկրներում (ինչպես Հունաստանում) խախտվել էին կոռուպցիոն ուժերի վերահսկողությունը…կարծում եմ դա արդյունք էր Սոցիալիստական կուսակցություններ եվ Արհմիությունների ազդէցության անհամամասնելի բարձրացմանը, որի «համը» մենք առել էինք Սովետի տարիներին…«շուկան» դա չի ներում…

  3. Հրանտ Պապիկյան says:

    Փաստորեն արատավոր երևույթները չեն վերանա և դրախտը չի գա այնքան ժամանակ, քանի դեռ՝ ա/ յան չենք տվել ռուսներից, և բ/ ռուսներից յան չենք տվել: ))))

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ինչո՞ւ միայն ռուսներից: Բոլորից:

      • Հրանտ Պապիկյան says:

        Չէ, Ինչու? օրինակ Ուկրաինան Ամերիկայի ասելով ա շնչում արտաշնչում…, ռուսներից էլ յան ա տվել: Եվ հիանալի երկիր է դարձել: Համենայն դեպս պետդեպն ու եվրոպան լիովին նրանցից գոհ են: Սրընթաց գնում են դեպի լուսավոր ապագա:
        Իսկ բոլորից յան տալ նախ անհնար է, իսկ ստացվելու դեպքում էլ այդ սուբյեկտը կոչվում է ИЗГОЙ!

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Հրանտ ջան, ես Ուկրաինայի իշխանության գործողությունների համար պատասխան չեմ տալիս: Իսկ «յան տալն», իրարկե, ճիշտգիտ բառ չի: Հարաստանը պետք է լինի Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների բարեկամը, բայց՝ ոչ մեկի ստրուկը: Դրախտ ոչ մի տեղ չկա: Որոշ տեղերում կա արժանապատիվ կյանք եւ զարգացման հնարավորություն, իսկ որոշ տեղերում՝ ոչ:

          • Հրանտ Պապիկյան says:

            Ես էլ հենց այդ եմ ասում՝ արևմտյան տեսակետներով՝ բացեիբաց ասվում է, որ Ուկրաինան ստրկությունից ազատված երջանիկ ու անկախ երկիր է, իսկ մենք ոնց ստրուկ եղել ենք… ու քանի գնում ավելի ենք ստրկանում: Ես էլ նայում ու նախանձում եմ … Մի բան անեինք մենք էլ ՛՛ազատության ճանապարհը բռնեինք: Շունչս պահած սպասում եմ վաղվա ՛՛մայդանին՛՛: Ախր կադրեր էլ ունենք ՝է: Զարուհին ինչ վատ Տիմոշենկո ա, կամ Զուրաբյանը Յայցենյուկից ինչով ա պակաս? Դե իսկ որ մենք Շանթ ունեինք, Լյաշկոն ու Յարոշը դեռ սեղանի տակ էին քայլում… կարող ենք, որ ուզենանք կարող ենք…

          • Hayk says:

            ))))) Հրանտ, հենց վաղն էլ ախր Լիտվայի արտգործնախարարը պիտի գա: Տեսնես հետը պեչենի, բուլկի-մուլկի կբերի?, թե Գագոն ասել ա—«բա ամոթ չի, կարող ա իմ ձեռը քարի տակ ա, ուրեմն ես չեմ կարող իմ ժողովրդին տարին մի անգամ մի հատ բուլկի առնեմ?—-ի վերջո էդ ժողովրդի հաշվին եմ հարստացել,չէ?» :

  4. Avag says:

    Տեսնես ինչ տեսք ունի Աբրահամյանի Էլդորադոն։

    • Գալուստ Ենոքյան says:

      Պաոն Ավագ, Էլդորադոն առաջին հերթին մարդու գլխում պիտի լինի…Սովետի ժամանակ ողջ Սովետան ժողովուրդը ապրում էր Ռուս Իվանին ժաչանգություն հասած բնական հարստությունների վրա…հայերս,վրացիները… լիտվացիները…Խորհրդային աշխատողի արտադրողականությունը կոմունիստական «ազատ շուկայի» պայմաններում այնքան բարձր չէր…ամեն մի բնակչին մի կտոր հաց էր հասնում..(էդ Ռուսաստանցուն) դե իսկ հայերը…վրացիները…լիտվացիները…միքիչ լավ էին…: Իսկ էսօր էդ Իվանի պապուց մնացած հարստությունը (գազը, նավթը) Պոուտինյան «ազատ շուկայում» բաժին է հասնում հիմնականում Վլադիմի Վլադիմիրովիչի «քյարթու» ընգերներին, ցավոք վերջերս քչություն է անում, դրա համար Դուման օրենք է հանել որ Իվանը,պարոն Հայկը…իրենց թոշակներից պիտի բաժին հանեն պարոն Ռոտենբերգներին… ինչ արած…

  5. Լավատես says:

    Ոչ մի համաշխարհային կրոն առավելություն չի տալիս մի հային մյուս հայի դիմաց։ Թող մնան այդ կրոնները հայերի համար մի աստիճան ցածր, հայերի գերագույն աստվածությունը ու կրոնը պետք է լինեն ազգային։ Մեր մտքերն ու գործերը պետք է գնահատվեն ազգային արժեքներով, սրբերով ու սրբություններով։ Մի քիչ նախանձում են այն ազգերին, որոնք հազարամյակներով պահել պահպանել են իրենց նախապապերի սրբությունները։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031