Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոլդ» համարանիշով մեքենաները «գրավել» են կանգառը

Հոկտեմբեր 23,2014 18:00

Մի քանի օր է՝ Ագաթանգեղոսի փողոցի կանգառն այսպես անմատչելի է. օրվա բոլոր ժամերին այստեղ մեքենաներ են կայանում, ու քաղաքային տրանսպորտից օգտվողները ստիպված են լինում փողոց դուրս գալ կամ դոփել չեղած գազոնների ցեխերի մեջ: «Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներին դա առանձնապես չի հուզում, իսկ ա՛յ, մոտակայքում հավաքված «ֆայլաբազարցիներին» պատկերը մի լավ զվարճացնում է:

Նրանք հումոր են անում ավտոբուս կամ միկրոավտոբուս նստելու համար ակրոբատիկ հնարքների դիմող քաղաքացիների մասին՝ մինչեւ իրենց հերթական հաճախորդի մոտենալը:

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031