Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գրպանս ծակ ըլլալով աս երգրեն պիտի երթամ». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2014 20:10

65 տարի շարունակ Նյու Յորքում բժիշկ աշխատած Հովհաննես Օյունջյանը, որն այսօր Գյումրիում բացեց արվեստի գերժամանակակից դպրոց, ամերիկյան հենց այդ քաղաքում ունեցել է իր սեփական կլինիկան: Այն եղել է ամենահեղինակավոր, պահանջված բուժհաստատություններից մեկը:

Բժիշկը մեզ հետ զրույցում ասաց, որ օրական 30-35 հիվանդների է բուժել` չկարողանալով անգամ գիշերը հանգստանալ: Նրա ասելով, այժմ փակել է կլինիկան, գոցել վերջինիս դռները, քանի որ ինքն այլևս թոշակառու է: Սակայն 94 տարեկան բժիշկը Նյու-Յորքում իր աշխատածը տեղափոխել է Հայաստան: Նա իր հորն ու մոր հոգու հանգստության համար Գյումրիում դպրոցներ է կառուցել, այսօր շահագործման հանձնվեց նրա քրոջ` Վարդուհու անունը կրող արվեստի դպրոցի շենքը, պատրաստվում է նաև արհեստի դպրոց հիմնել:

IMG_4150

Բժիշկը մեզ հետ զրույցում մեջբերում է Ալեքսանդր Մակեդոնացու օրինակը, որը իր մահից առաջ կանչում է ծառային, խնդրում գրել իր կտակը: Աշխարհի տիրակալը կտակում է դագաղի մեջ իր ձեռքերի ափերը դուրս հանած դնել, որպեսզի աշխարհը տեսնի , որ իր հետ ոչինչ չի կարող տանել: «Հիմա բացատրեմ, ես էլ, որ մեռնեմ մի դագաղով պիտի երթամ, ինչ որ ունիմ հօս պիտի ընեմ, գրպանս ծակ ըլլալով աս երգրեն պիտի հեռնամ, երթամ» , -ասում է հեղինակավոր բժիշկը:

Իսկ զրույցի վերջում մեծ բարերարը կատակում է, որ իրեն սիրում են թե Շիրակի մարզպետը, թե երկրի նախագահը, քանի որ նյույորքյան կլինիկայով ինչ աշխատել, Հայաստան է բերել: «Երբ որ աս երկիր դրամ փերեք, ամեն մարդ կսիրե…»,- ծիծաղելով ասում է բժիշկ Օյունջյանը:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչու այս մարդու մասին ավելի շատ չեք գրում: Քանի էջ եք նվիրել Լիսկաներին ու Վարդաններին: Փառաբանեք արժանավերին, սիրտնես փառավորվի: Թե չէ էնպիսի տպավորություն եք ստեղծում մամուլով, որ հայաստանում լավ բան չկա: Ձեզանից է, հայաստանից չի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031