Լեհաստանում տեղադրել են Վիքիպեդիայի արձանը, որի հեղինակը ազգությամբ հայ 30-ամյա Միհրան Հակոբյանն է, փոխանցում է «Դոյչե Վելլե»-ն:
Աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանի քանդակը պատկերում է չորս տղամարդու, որոնք ձեռքերի վրա պահում են Վիքիպեդիայի տարբերանիշը՝ փազլով հավաքած ոչ ամբողջական երկրագունդը: Քանդակի բարձրությունը 1,7 մետր է:
Արձանը տեղադրվել է հոկտեմբերի 22-ին Գերմանիային սահմանակից Սլուբիցա քաղաքում: Դրանով լեհերն ընդգծում են, որ իրենք Վիքիպեդիայում հանրագիտարանային էջեր ստեղծող ամենաակտիվ ազգերից են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ