Կանադայի խորհրդարանում կրակոցներ են հնչել: Վերջին տեղեկություններով հարձակվողը սպանված է:
Օտտավայից ստացած հաղորդագրությունների համաձայն՝ կրակոցներ են լսվել շենքի ներսի սրահներից, ինչպես նաև դրսում:
Մոտավորապես 40 րոպե առաջ «Ասոշիյեթեդ Փրեսը» հաղորդեց, որ ըստ ոստիկանության, խորհրդարանի մոտ գտնվող պատերազմի ազգային հուշահամալիրում կրակ է բացվել ենթադրաբար Կանադայի բանակի զինվորի վրա: Վերջինս վիրավորվել է:
Ականատեսների փոխանցմամբ՝ կրակողը վազել է դեպի խորհրդարանի շենքը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում