Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը Զարուհի Փոստանջյանին մերժել է

Հոկտեմբեր 22,2014 18:33

Վաղը կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին կտեղեկացնի, որ մերժել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, օրենքի նախագիծը:

Տիկին Փոստանջյանը օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկել է Քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարել: Պատգամավորն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել նախընտրական քարոզչության ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման համար:

Ըստ տիկին Փոստանջյանի, «Վարչական ռեսուրսի օգտագործում» հասկացությունը, համաձայն նախագծի 1-ին հոդվածի, իր մեջ ներառում է քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով վերադասի կողմից պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելը, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, ընտրական քարոզարշավին պետական կամ համայնքային ծառայող ներգրավելը, քարոզչության նպատակով պետական միջոցներ օգտագործելը, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու ընտրական հանձնաժողովների տեղակայման շինություններում նախընտրական շտաբեր տեղակայելը:

Վարչապետը, ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից, Զարուհի Փոստանջյանի առաջարկած լրացումը համարում է անընդունելի` պատճառաբանելով, որ նախագծի 1-ին հոդվածում որպես հանցագործության սուբյեկտ է նշվում պետական կամ համայնքային ծառայողի վերադասը եւ այդ առումով պարզ չէ «վերադաս» հասկացությունը. «Հաշվի առնելով վերը շարադրվածը` լրացվող հոդվածը համարում ենք անընդունելի: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը: Ավելի քան երեք տասնյակ երկրների քրեական օրենսդրության ուսումնասիրմամբ չի հաջողվել գտնել որեւէ երկիր, որտեղ առկա կլիներ նախագծով նախատեսված հանցակազմը»,-իր մերժման տեքստում Գալուստ Սահակյանին հայտնել է Հովիկ Աբրահամյանը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031