Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը՝ այս տարի ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելու մասին

Հոկտեմբեր 22,2014 17:39

Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ԵՄ հարաբերություների մակարդակը: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպիսի հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Նախարարը պատասխանեց. «ԵՄ-ն Հայաստանի համար մնում է, ինչպես կար, կարեւոր գործընկեր: Պարբերաբար անցկացվում են ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ ստեղծված ինստիտուցիոնալ կառույցների քննարկումներ՝ համագործակցության խորհուրդ, ենթակոմիտեներ: Հայաստանը ընդգրկված է մեկ տասնյակից ավելի փորձագիտական հանձնաժողովներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, կրթությունը, էներգետիկան եւ այլն»:

Հարցին, որ հետընթաց են ապրել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ նախարարը պատասխանեց, որ 2014-ի հունվարից ուժի մեջ մտավ վիզաների դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ-ԵՄ-ի միջեւ. «Սեպտեմբերի 13-ից հետո Վիլնյուսյան գագաթաժողովում ԵՄ-ի հետ համատեղ հայտարարություն ընդունվեց, որտեղ հայտնվեց մեր փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու համապարփակ մեր համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում: Մոտակայքում մենք շարունակելու ենք մեր աշխատանքները ԵՄ-ի նոր մեր գործընկերների, նոր ղեկավարության հետ: Նոյեմբերի սկզբին Բրյուսելում կգտնվի ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ քննարկելու առեւտրատնտեսական ուղղություններում համագործակցությունը, կլինի առեւտրի հարցերով նիստը, նաեւ արեւելյան գործընկերության շրջանակներում բարձր պաշտոնյաների հետ հանդիպումը»:

Թեւան Պողոսյանը հարցրեց՝ այդքան ցանկը որ նշեցիք, այդքանը բավարար կլինի՞, որ Հայաստանն ու ԵՄ-ն կարողանան ստորագրել մինչեւ այս տարվա վերջ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

Նախարարը հաստատեց, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ձեւաչափերով եւ բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել իր համապարփակ համագործակցությունը ԵՄ-ի հետ, որոնք չեն հակասում մեր պարտավորություններին՝ ինտեգրացիոն գործընթացներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031