Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝  Արամ Մանուկյանին. «Լավ է Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան համալսարան էլ չեք բացել ժամանակին»

Հոկտեմբեր 22,2014 17:16

Այսօր կառավարության հետ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը այսպիսի թվեր ներկայացրեց. «Գարնանը կառավարությունը հաստատել է պետական բուհերի թվերը՝ 15146 պետական բուհեր, 9080 հեռակա եւ մասնավոր պետպատվեր՝ 3695: Սա կառավարության ծրագիրն էր: 15 հազար տեղի համար դիմում եղել է 12 հազարը: Գումարած Ղարաբաղը, ընդհանուր թիվը մոտ կազմում է 13 հազար: 9000 հեռակայի համար ընդունվել է 4500-ը: Մասնավոր բուհերի 3700 տեղից ընդունվել է 43 հոգի: Ընդհանուր առմամբ այս պետական բիզնես ծրագրի մոտ 10 հազար թիվ չի լրացվել: Առաջին տարին է մեր պատմության մեջ, որ դիմորդների թիվն ավելի քիչ է, քան հաստատված թվերի: Սա ի՞նչ ծրագիր է, ինչպե՞ս է կազմվել այս ծրագիրը, ո՞վ է սրա տերը, ինչպես է կազմվել այս անմխիթար, ձախողված…ինչպե՞ս բացատրել մասնավոր բուհերում վարվող քաղաքականությունը»:

Հարցին պատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ «սիրողական բնույթի հեռախոսազրույցով արված հարցումները կարող էիք ճշտել նախարարությունից: Ես տեղյակ եմ, որ զանգել եք ռեկտորներին, ամբողջական տվյալներ էլ որոշ տեղերից չեք ստացել ու սիրողական, ոտքի վրա կազմված տվյալներ եք տալիս»:

Ինչ վերաբերում է քաղաքականությանը, Արմեն Աշոտյանն ասաց, որ դիտավորյալ է ավելի տեղ սահմանում կառավարությունը, քան պոտենցիալ դիմորդների քանակն է, որովհետեւ դա հոգեբանական ազդեցություն է թողնում: Ծնողը վստահ է լինում, որ տեղերը շատ են եւ իր երեխան կընդունվի:

«Իհարկե, ես եմ զանգել, որովհետեւ ձեզնից թիվ ստանալ չի լինում, ձեր աշխատակցից 20 օր առաջ հարցրեցի աշակերտների թիվը՝ չգիտեր: Բոլորը տարբեր թվեր են տալիս,- արձագանքեց Արամ Մանուկյանը,- Ասում եք հոգեբանակա՞ն, 3700 տեղ եք տվել, որ 40 հոգի ընդունվե՞ն: Դուք ոչնչացրիք մասնավոր բուհերը: 10 հազար հեռակայի տեղ եք տվել, հեռակայով բժիշկ չեն դառնում, իրավաբան հեռակայով չեն դառնում: Դուք ուզում եք կլպել բերել-բերել: Վերջացավ մասնավոր բուհերը: Սա ոչնչացնող քաղաքականություն է կրթության ոլորտում, ի՞նչ հոգեբանական, ի՛»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ ի-ից բացի այբուբենն ունի այլ ձայնավորներ էլ. «Կարող եք շարունակել: Ես գիտեմ ինչ եմ անում: 90-ականների թվից եք թույլ տվել բացել տասնյակ մասնավոր բուհեր, որոնց որակը երբեք չեք ստուգել, տպել եք թղթի թափոններ, սփռել եք աշխարհով մեկ: Ինձ աշխարհից զանգում են, ասում են 90-ականներից այսպիսի դիպլոմ թուղթ են տվել, տարբեր անուններով՝ թե Մսրա Մելիք համալսարան, լավ է Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան համալսարան էլ չեք բացել ժամանակին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Առաջին նախագահի նույնիսկ հեգնական հայացքին չես արժանի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031