Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու մասին գործը կարճվել է. Pastinfo.am

Հոկտեմբեր 22,2014 17:19

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է ընդունել կարճել ոստիկանների կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի դիմած Հայկ Կյուրեղյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ գործը:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց գործի շրջանակում տուժող ճանաչված Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը, որոշումն ընդունվել է հոկտեմբերի 13-ին, իսկ հոկտեմբերի 16-ին որոշումը փոխանցվել է քրեակատարողական հիմնարկում գտնվող Հայկ Կյուրեղյանին:

ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնություն գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու այս որոշումը, ըստ Երվանդ Վարոսյանի, օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում կբողոքարկվի:

Երվանդ Վարոսյանը քննչական մարմնի այս որոշումը գնահատում է որպես ակնհայտ անհիմն, սակայն ՀՔԾ-ի ոգով կայացված, միանգամայն սպասելի որոշում: Ամբողջությամբ ոստիկանների ցուցմունքների վրա հիմնվելով՝ ՀՔԾ-ն քրեական գործի կարճումը պատճառաբանել է, որ քննությամբ չեն կարողացել ապացուցել, որ Կյուրեղյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություններ են գործադրվել:

Նշենք, որ Ե.Վարոսյանն ավելի վաղ մեզ հայտնել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնություն գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող Հայկ Կյուրեղյանը հստակ ճանաչել է ոստիկաններից մեկին, իսկ մյուսների վերաբերյալ նշել է, որ եթե նրանք եղել են իրեն ոստիկանության բաժին տեղափոխող ավտոմեքենայի մեջ, ապա նրանք բոլորն էլ, բացի վարորդից, իրեն ծեծել են:

Հիշեցնենք, որ Հ.Կյուրեղյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ դիմում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո ՀՔԾ քննիչը նրանից գրավոր հաղորդում ու բացատրություններ է վերցրել դեպքի առնչությամբ

Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031