Որքան էլ կառավարության պատասխանատուները հերքում են, թե արտագաղթը սպառնալիք չէ մեր երկրի համար, սակայն, նույն կառավարության որոշումներով մարզերում արդեն դպրոցներ են փակվում` աշակերտների դեֆիցիտի պատճառով:
Վաղը, կառավարության նիստում, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վարչապետին կհայտնի, որ Շիրակի մարզի Բարձրաշենի հիմնական դպրոցը միանալու է Շիրակի մարզի Իսահակյանի միջնակարգ դպրոցին, քանի որ, ինչպես կառավարությունն է պատճառաբանում, Բարձրաշենում աշակերտական համակազմ չի ձեւավորվում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից:
Ըստ պարոն Աշոտյանի, Բարձրաշենի դպրոցը ներկայումս չի գործում, սակայն գյուղում նախադպրոցական տարիքի երեխաներ կան, որոնք հետագայում կարող են հաճախել Իսահակյանի միջնակարգ դպրոց:
Նշենք, որ Բարձրաշենում դպրոցահասակ երեխաների սակավաթիվ լինելու պատճառով դպրոցում վերջին տարիներին կազմավորվել են բազմահամակազմ դասարաններ: Արմեն Աշոտյանի ներկայացմամբ, Բարձրաշեն բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցումը հետագայում բնականոն կազմակերպելու նպատակով էլ գյուղի դպրոցը միավորվում է Իսահակյանի միջնակարգ դպրոցին:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ինչ եք ասում, մեր երկրում արտագաղթ չկա, կրթությունն էլ` եվրոպական մակարդակի…
Այն աստիճանի, որ ԵՊՀ շրջանավարտը հենց բուհում աշխատանքի ընդունվելու դիմում չի կարողանում գրել…
Աշոտյանը մեծ հաջողություններ է արձանագրել…