Այսօր ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք` «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը (նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան) հետաձգվեց: Այն նշանակվեց նոյեմբերի 10-ին:
Մեղադրող դատախազը այլ դատական նիստին մասնակցելու պատճառով չէր ներկայացել:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):
Մասնավորապես, դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Այնինչ Կիվիրյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել էր. «Ես եմ բռնության ենթարկվել, բայց իմ դեմ է քրեական գործ հարուցվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև