Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամիսներ առաջ Սուրիկ Խաչատրյանին քննադատող պատգամավորն այսօր խուսափում է խոսել նրա մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2014 16:07

Դեռեւս հուլիս ամսին Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը մեզ տված հարցազրույցում  խիստ քննադատել էր այդ ժամանակ Սյունիքի մարզպետի պաշտոնը թողած Սուրիկ Խաչատրյանին եւ նրա գործելաոճը: Նա մասնավորապես նշել էր, որ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին մարզում բարոյահոգեբանական մթնոլորտում խնդիրներ կային, ինտրիգները բավականին շատ էին եւ այդ ամեն ինչի համար մեղավոր էր համարում Սուրիկ Խաչատրյանին:

«Նախկին մարզպետի ժամանակ ինտրիգները բավականին շատ էին, այդ ձեւը չի ընդունվում ո’չ պետության կողմից, ո’չ պետական կառույցների կողմից: Պաշտոնյան պետք է իր աշխատանքում կիրթ լինի ու պետք է այնպես իրեն հասարակության մեջ պահի, որ դա օրինակ լինի մնացածների համար, բայց Սուրիկ Խաչատրյանը չկարողացավ դա պահպանի, ցանկացած միջոցառման ընթացքում բավականին ինտրիգներ է ստեղծել, մթնոլորտը փչացրել: Կարծում եմ՝ դա վերացել է մեր ազգաբնակչության շրջանում եւ կարծես թե արդեն մարդիկ նորմալ փոխհարաբերվում են, նորմալ աշխատանք է ընթանում», – հուլիս ամսին Aravot.am-ին տված հարցազրույցում նշել էր Արմեն Կարապետյանը:

Վերջինս Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին Կապանի քաղաքապետն էր, այնուհետեւ Սյունիքի մարզպետի խորհրդականը: Նա այդպես էլ հստակ չբացատրեց, թե ինչու է որոշել հենց այդ ժամանակ բարձրաձայնել եւ քննադատել Սուրիկ Խաչատրյանի գործելաոճը եւ ոչ թե միասին աշխատելու տարիներին:

«Սուրիկ Խաչատրյանի կողմից ընդունված ցանկացած որոշման հիմքում թաքնված էր իր անձնական շահը կամ ցանկացած միջոցառման ընթացքում ու հետո վատ մթնոլորտ էր ստեղծում: Նմանատիպ արարքները թույլ չեն տվել բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծվի Սյունիքում, որն այսօր արդեն գոյություն ունի մեր մարզում:

Մեր միջեւ տարաձայնություններն արդեն այն աստիճանի էին, որ ամեն մեկն աշխատում էր իր գործը, իր պարտականությունները կատարի: Այդ տեսանկյունով էր արդեն աշխատանքն իմ եւ իր մեջ կատարվում: Ինքն այն չէր, որ կարողանար ինձ այլ ուղղությամբ ուղղորդեր, բայց ամբողջ ընթացքում իր կողմից ինտրիգներ էին ստեղծվում», – ասել էր պարոն Կարապետյանը:

Հատկանշական է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Սուրիկ Խաչատրյանին անկաշկանդ քննադատող Արմեն Կարապետյանը մի քանի օր առաջ` Կապանի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, խուսափեց խոսել Սուրիկ Խաչատրյանի մասին եւ պատասխանել մեր այն հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերվում այն փաստին, որ Սուրիկ Խաչատրյանը կրկին ստանձնել է Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ ղեկավարում է մարզը:

Արմեն Կարապետյանն առանց որեւէ բացատրություն տալու` հրաժարվեց պատասխանել մեր հարցին եւ գնաց դեպի միջոցառման դահլիճ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր նաեւ Սուրիկ Խաչատրյանը:

Մանրամասները` տեսանյութում

 

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հազարերեսանի քծնողների ոհմակ:

    Անցած տարվա հունիսին Կապանի «Խուստուփ» TV-ի Սասուն Մանուկյանն էլ գրել էր,որ եթե Լիսկան վերադառնա հենց ի՛նքը Լիսկայի «հախից կգա»: Այսօր Կապանի ՀՀԿ-ական/հանքային նույն «Խուստուփ» TV -ի եթերում օր ու գիշեր Լիսկային են ցույց տալիս:

  2. Պետրոս says:

    Լրագրող կոչվածին:
    Արմեն Կարապետյանը Կապանի ամենահաջողված քաղաքապետն էր, և նա մտավ դահլիճ, որտեղ գտնվում էին շատ հարգված կապանցիներ: Ի դեպ Կապանի մշակույթի պալատը պարոն Խաչատրյանի սեփականությունը չէ:
    Լրագրողը տեղեկատվություն փնտրող, հավաքող, ստացող, պատրաստող և խմբագրող է, ոչ թե ինտրիգներ ստեղծող:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Կապանում մինչև հիմա դեռ լավ քաղաքապետ չի՛ եղել. այլապես քաղաքը այդ օրին չէր լինի:

      Այս «պատգամավոր» Արմեն Կարապետյանը Կապանի ՀՀԿ Խորհրդի նախագահ (բիզնեսմեն) Արարար Կարապետյանի եղբայրն է: Իսկ վերջինս Կապանի «Խուստուփ» TV-ի 60% բաժնետերն է: Սաղ իրար արժեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031