Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բանդայի գործ»-ի դատաքննությունը հետաձգվեց

Հոկտեմբեր 22,2014 16:01

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ից բերվել Արտուշ Հակոբյանը:

Բանդայի գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանի հետ կապված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետը գրություն էր ուղարկել, որ առողջական վիճակի հետ կապված նա չի կարող ներկայանալ դատարան: Ի դեպ, նախորդ դատական նիստին հենց այս ամբաստանյալի համար կանչվեց շտապօգնություն:

Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ այդ իսկ պատճառով ամբաստանյալներ Դավիթ Գալստյանը եւ Արթուր Մանուկյանը դատարան չեն բերվել: Դատարանը նաեւ գրություն էր ստացել փաստաբան Կարեն Հակոբյանից, որը հարազատներից մեկի մահվան հետ կապված այսօր դատարան չէր ներկայացել:

Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանից դատարանը տեղեկություն չուներ: Գործի դատաքննությունը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 29-ին:

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031