Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Եթե Հայաստանը կարողանա համագործակցել ԵՏՄ անդամ երկրների հետ, կշահի»

Հոկտեմբեր 22,2014 15:42

«Մարդիկ, իրոք, չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում Եվրասիական տնտեսական միություն»,- այսօր` հոկտեմբերի 22-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը:

Նա համարում է, որ Հայաստանը շատ անլուրջ վերաբերվեց միությանը անդամակցությանը: Ըստ նրա` շատ լուրջ քննարկումներ պետք է տեղի ունենային, իշխանությունները պետք է համապատասխան իրազեկման աշխատանքները կատարեին. «Այդ պայմանագրով այն, ինչ Հայաստանին ներկայացվում է, լավագույն պայմաններն են տնտեսության զարգացման համար: Եթե ուսումնասիրենք այն բոլոր նախապատվությունները, որոնք տրվում են Հայաստանին, ապա կտեսնենք, որ դրանք լավ հնարավորություններ են: Իսկ թե ինչպե՞ս կօգտագործենք այդ հնարավորությունները, դա արդեն մեզնից է կախված»:

Պարոն Սարգսյանը համարում է, եթե մենաշնորհը վերացնելուն ուղղված աշխատանքներ չտարվեն, Հայաստանում ոչինչ էլ չի փոխվի, քանի որ ըստ նրա`այդ ամենը ներքին քաղաքականությունից է կախված:

Արամ Սարգսյանի կարծիքով` եթե Հայաստանը կարողանա համագործակցել ԵՏՄ անդամ երկրների հետ, կշահի. «Նրանց ներդրումներն են գալու Հայաստան, բայց ներդրումները կգան միայն այն պահին, որ նրանք համոզվեն, որ կկարողանան աշխատեցնել այդ գումարները եւ ստանան համապատասխան շահույթ: Մենք հիմա գյուղատնտեսության զարգացման հնարավորություն ունենք, էժան եւ որակյալ աշխատուժ, մենք ունենք առավելություններ, այս ամեն ինչը պետք է ճիշտ օգտագործենք եւ ցույց տալ, որ գյուղատնտեսությունում ինչ հնարավորություններ ունենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    էդ ի՞նչ պիտի «շահի». ապրանքների գնա՞ճ ու Արցախյան մաքսակետե՞ր: Ոչ ոք «չի հասկանում». միայն դու ես «հասկանում»:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031