Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Նավթադոլարներին մենք հակադրում ենք մեր գիտելիքները, արժանապատվությունը եւ հեղինակությունը»

Հոկտեմբեր 22,2014 15:40

Նոյեմբերին կայանալիք ԱԻԲԱ-ի գործկոմի ընտրություններում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն իր հիմնական մրցակիցների շարքում տեսնում է նավթադոլարային երկրների թեկնածուներին:

«Այդ երկրները ձգտում են իրենց ներկայացուցիչներն ունենալ: Օրինակ, Ադրբեջանը, որ անցած ընտրություններից իր մարդն ունի, ֆինանսական լծակներով նորից գայթակղում է բոլորին` աշխատելով կրկին վերընտրվել գործկոմում: Մենք նավթադոլարներին հակակշռում ենք մեր գիտելիքները, արժանապատվությունը եւ հեղինակությունը», – ասում է ՀԲՖ նախագահը:

Հարցին, թե շանսերն ինչպիսի՞ն են, պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Շատ բարդ ընտրություններ են լինելու: 260 երկիր պետք է քվեարկի: Բոլոր թեկնածուներն ինքնակենսագրություն են ներկայացրել: Ես` նույնպես: Ինքս էլ ուսումնասիրում եմ մյուսների կենսագրությունը, որպեսզի կողմնորոշվեմ, թե ում եմ ձայն տալու: Ի տարբերություն շատերի, ես սպորտից եմ, հենց բռնցքամարտից: Ընդ որում` ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ եւ տեսնում եմ, թե ԱԻԲԱ-ում ինչպես կարելի է ներդաշնակել դրանք, միավորել սիրողական ու պրոֆեսիոնալ բռնցքամարտերը: Կարծում եմ, սա իրենց հարկավոր է: Պարոն Չինգ-Կու Վուն մեր հանդիպման ժամանակ հենց սա կարեւորեց: Ես նաեւ աշխատել եմ կառավարման համակարգում, իսկ հիմա քաղաքականության մեջ եմ: Այլ կերպ ասած, բավականին ակտիվ դաշտից եմ գնում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031