Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անրի Ռենոն՝ Ֆրանսիայում վիրահատման կարիք ունեցող Իգոր Զաքյանի ընտանիքին վիզա չտրամադրելու մասին

Հոկտեմբեր 22,2014 15:23

«Երբեք չի եղել, որ դեսպանը անհատական դոսյեների վերաբերյալ մեկնաբանություն տա»,-հարցին՝ արդյոք ավարտում է իր առաքելությունը այդպես էլ չլուծված թողնելով փոքրիկ Իգոր Զաքյանի խնդի՞րը, այսպես պատասխանեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Հիշեցնենք, որ 3 տարեկան Իգոր Զաքյանն ուներ Ֆրանսիայում շտապ վիրահատվելու անհրաժեշտություն, սակայն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը չի տրամադրել երեխայի երկու ծնողներին շենգենյան վիզա:

Պարոն դեսպանը մանրամասնելով պատասխանը, նշեց. «Հաշվի առնելով Զաքյան ընտանիքի՝ ԶԼՄ-ների միջոցով ծավալած լրատվական արշավը, մենք որոշեցինք հաղորդագրություն փոխանցել ԶԼՄ-ներին, և այնտեղ նշվեց, որ այդ առնչությամբ մենք լրացուցիչ մեկ այլ հայտարարություն չենք անի»: Պարոն դեսպանը նաև շեշտեց, որ իրենք պատրաստ են նախկինում բուժզննման համար տրամադրած պայմաններով տրամադրել վիզա, այսինքն՝ ծնողներից մեկի հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031