Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից` քահանաներին». բանակում հավատաքննություն է իրականացվում. «Մեդիալաբ»

Հոկտեմբեր 22,2014 15:10

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետևորդ Աշոտ Մկրտչյանը (անունը ազգանունը փոխված է), զինվորական ծառայության ընթացքում հակառակ իր կամքի ստիպված է եղել Հայ առաքելական եկեղեցու քահանայի գլխավորությամբ աղոթքներ անել:

«Երբ կասկածեցին, որ այլ կրոն եմ դավանում, ինձ տարան հրամանատարի մոտ, ստիպեցին հրաժարվել իմ կրոնից: Ինձ սկսեցին ծաղրել, սպառնացին, որ եթե մեր զորամասում ծառայող քահանայի ամենօրյա աղոթքներին չմասնակցեմ, ինձ համար վատ կլինի»,- «Մեդիալաբին» պատմում է Աշոտը:

Զորամասի ղեկավարության հետ խնդիրներ չունենալու համար նա 8 ամիս իր կամքին հակառակ Հայ Առաքելական եկեղեցու քահանայի կազմակերպած ծեսերին է մասնակցել:
Բանակում Հայ առաքելական եկեղեցու քահանաների ծառայությունը խնդիրներ է հարուցում կրոնական այլ կազմակերպությունների հետևորդ հանդիսացող զինծառայողների համար:

Չնայած ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն, «յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք», եւ կրոնի և համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` ռազմական դրության, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում, այնուամենայնիվ, իրավապաշտպաններն ահազանգում են. բանակում ծառայող հոգևորականները հավատաքննություն են իրականացնում: Նկատելով, որ «հոտից» շեղվող կա, այլ կրոն դավանող երիտասարդներին հետ սկսում են «դաստիարակչական աշխատանք» տանել՝ ստիպելով իրենց հետ աղոթքներ անել:

Հոգևորականները դա բացատրում են նրանով, թե փորձում են «դարձի բերել» տարբեր կրոնական կազմակերպությունների անդամ հանդիսացող զինծառայողներին:
Պաշտոնական տվյալներով 2013 թվականին, Հայ առաքելական եկեղեցուց բացի, Հայաստանում գրանցված են եղել 64 այլ կրոնական կազմակերպություններ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ Հայաստանի բոլոր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, բացի «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամներից, պարտաճանաչ զորակոչվում են բանակ:

Նյութի մանրամասները կարող եք կարդալ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իզուր են սովորել, ստացել քահանայի կարգավիճակ: Չեն տիրապետում խոսքի ուժին: Մարդկանց մեջ քարոզելը ամեն մարդու բան չի: Ուրիշ բան է քո հավատացյլաներին մի երկու խոսք ասելը, ուրիշ- որևէ աղանդի հետևորդին դարձի բերելը: Իրենք մեղավոր չեն, ամբողջ եկեղեցին է ծուլացել, դժվար է տեղից շարժվում, վտանգը չի զգում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031