Երեկ կայացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Aravot.am-ի տեղեկություններով, քիչ անց կմեկնարկի նաև Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Aravot.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Պատասխանելով հարցին`եռյակի առաջնորդների համատեղ հանդիպում չի՞ լինելու, մեր զրուցակիցն ասաց, որ ավելի ուշ կկայանա արդեն եռյակի առաջնորդների հանդիպումը:
Հավաքների քննարկման հիմնական թեման հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի և ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերն են:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ