Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օտարերկրացիները դեմ են հայկական գայլերի սպանդին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 22,2014 14:34

Այսօր կառավարության շենքի ժամը 16.00-ին մոտ բնապահպանները բողոքի ակցիա են անելու գայլերի որսի դեմ: Ի պաշտպանություն Հայաստանի գայլերի, ինչպես այսօր ասացին բնապահպանները, եվրոպական մի շարք երկրների, Ռուսաստանի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների բնապահպաններն էլ իրենց աջակցությունն են հայտնել հայ բնապահպաններին, եւ կոչ են անում վերջ տալ գայլերի սպանդին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին կառավարությունը որոշել է գայլերի որսի համար բնապահպանության նախարարությանը 20 միլիոն դրամ տրամադրել` 200 գայլ որսալու համար, ամեն մի գայլ «խփելն» արժե 100 հազար դրամ: Նշենք, որ արդեն սկսվել է որսն ու, բնապահպանները  նիստին հաջորդած օրերին դեմ են արտահայտվել այդ որոշմանը:

Այսօր «Էկոլուր» ակումբում «SOS գայլեր» շարժման անդամները նորից անդրադարձան խնդրին: Ասուլիսի մասնակից Նարինե Փանոսյանն ասաց, որ շարժումը սկսվել է 3 տարի առաջ բնապահպան Սիլվա Ադամյանի նախաձեռնությամբ`գայլերի համատարած սպանդի որոշումից հետո: Փանոսյանի խոսքերով` գայլերի սպանդը լուրջ խնդիր է կենսաբազմազանության համար. գայլերը անտառների սանիտարներն են, նրանց ոչնչացումը կբերի անտառի բնական բալանսի խախտմանը:

Նարինե Փանոսյանի դիտարկմամբ` գյուղացիական տնտեսությունները գայլերի հարձակումներից պաշտպանելու համար կան ավելի քաղաքակիրթ մեթոդներ` «Կարելի է այնպես անել, որ եւ գայլերը կուշտ մնան, իսկ ոչխարները` կենդանի»:

Ասուլիսի մասնակից բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ասաց, որ ամեն տարի 200 գլխաքանակով գայլ ոչնչացնելու որոշումից հետո, հարց են բարձրացրել` արդյոք որոշում ընդունողները գիտե՞ն, թե որքա՞ն է գայլերի գլխաքանակն ընդհանրապես.«Պարզվում է ոչ ոք չգիտի ու չի ուսումնասիրել, ու չգիտեն որքան գայլ կա, բայց անխնա որսի թույլտվություն են տալիս»:

Տիկին Ադամյանի խոսքերով` բնության համաշխարհային հիմնադրամը Արփի լճի տարածքում ուսումնասիրել է լճին հարակից տարածքները, եւ պարզել է, որ անասնագոմերը շատ վատ, անպաշտպան վիճակում են, գյուղացիները չունեն համապատասխան շներ` գամփռներ, որոնք հատուկ վարժեցված են նման գիշատիչների համար: Բնապահպաններն առաջարկում են, որ սպանդի փոխարեն պետք է էլեկտրական հովիվներ  ներդնել, սրանք անասնագոմերը պաշտպանելու համար են, գյուղացիներին հատուկ ցեղատեսակի շներով ապահովել եւ, իհարկե, պետք է անպայման անտառների կենսաբազմազանությունը պահպանել, որպեսզի գայլերը սնունդ ունենան, հակառակ դեպքում կեր փնտրելու համար մարդկանց բնակավայրեր են գնալու:

 

Aravot.am-ի հարցին հաշվարկներ կա՞ն, թե որքան գումար է պետք էլեկտրական հովիվների եւ գոմերի ամրացման համար, արդյոք համարժեք է կառավարության որսի համար տրամադրած 20 միլիոն դրամին, բանախոսներն ասացին, որ ուսումնասիրություններն ապացուցել են, որ որոշակի ներդրումը երկարաժամկետ օգուտ է տալու եւ եռակի կրճատելու ծախսերը, այն ավելի քիչ է լինելու, քան կառավարության տրամադրած 20 միլիոն դրամը:

Մանրամասն`  տեսանյութում

 

 

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանն էլ վստահեցրեց, որ Հայաստանն ամբողջությամբ չի վավերացրել կենդանիների պաշտպանության միջազգային կոնվենցիան, չնայած, ունենք նաեւ վավերացրածները, բայց ամեն օր խախտվում են ներքին օրենքները, այն էլ` կառավարության որոշումների մակարդակով:

Բնապահպանները նամակ են պատրաստել վարչապետի համար եւ առաջարկում են վերանայել որոշումը, վերջ տալ հայերի սպանդին, եւ խնդիրը լուծել բնությանը չվնասելով:

Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ նկատեց, որ այս տարիների ընթացքում գայլերի սպանդի արդյունքը կառավարությունը չի ներկայացրել, ասենք` նվազե՞լ են հարձակումները մարդկանց բնակավայրերի ու ոչխարների վրա:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031