ՀՀ ոստիկանությունն այսօր իր կայքում հրապարակել է մի տեսանյութ, որում վկայություններ կան, թե ոստիկանները ոչ միայն օգնել են «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին փողոցը հատել, այլ նաև տաքսի են կանչել, օգնել են նրան իր գտնվելու վայրը բացատրել եւ այլն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նախախորհրդարանը» հրապարակել էր հաղորդագրություն, թե Ալեք Ենիգոմշյանին թողել են փողոցի բանուկ մասում: