ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, որն այսօր գիշեր վերադարձել է Հայաստան, իր կուսակիցներին ժողովի է հավաքել:
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում Գագիկ Ծառուկյանը հանդիպում է անցկացնում իր կուսակցականների հետ: ԲՀԿ-ական պատգամավորները խորհրդարանի նիստի մեկնարկին լքեցին խորհրդարանի շենքը: Թե ի՞նչ են քննարկում ԲՀԿ-ականները, մեզ չհաջողվեց հստակ պարզել: Սակայն, կարելի է ենթադրել, որ առաջիկա`ամսի 24-ի հանրահավաքին վերաբերող հարցեր:
Ի դեպ, խոսակցություններ են շրջանառվում, որ այսօր-վաղը հնարավոր է նաեւ եռյակ-քառյակի`ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ ՀԺԿ առաջնորդների հանդիպումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ