Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը զարմանում է պատմաբան Համլետ Գեւորգյանի պնդումներից, թե Գորիսի համալսարանում գիտաժողովի ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աչքի է ընկել Շեքսպիրից ու Գյոթեից հատվածների արտասանությամբ:
«Շիլլերից չի՞ արտասանել»,- Aravot.am-ի հետ զրույցում հեգնեց Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ պատմաբան Գեւորգյանը՝ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ղեկավարը, պատմել էր, որ Գորիսի համալսարանում գիտաժողովների մեկի ժամանակ մարզպետը պատմության հարցերի շուրջ բանավիճել ու Գյոթեից ու Շեքսպիրից հատվածներ է սկսել արտասանել:
Ռեկտորը, սակայն, նման գիտաժողով չի հիշում.«Խելքս չի կտրում, թե գիտաժողովներին Սուրիկ Խաչատրյանը գիտական հարցեր քննարկի, համենայնդեպս, Շեքսպիրից ու Գյոթեից ասույթներ չի ասում, կարող է ողջունի, գիտաժողովի անդամներին հաջողություն մաղթի, բայց որ ինքը գիտական զեկուցումներով հանդես գա, բանավիճի, ես չեմ տեսել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ