Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաստատվել է «Եվրանեսթ» ԽՎ չորրորդ լիագումար նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը

Հոկտեմբեր 22,2014 13:51

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ
պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամուլի
ասուլիսում ամփոփել է Բրյուսել կատարած այցի արդյունքները:

Պարոն Զաքարյանը տեղեկացրել է, որ մասնակցել է «Եվրանեսթ» խորհրդարանական
վեհաժողովի Բյուրոյի նիստին, որին Եվրոպական խորհրդարանի կողմից ներկայացվել է
Բյուրոյի նորընտիր անդամների կազմը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը հիշեցրել
է, որ 2013 թվականի մայիսին տեղի ունեցած «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստում
որոշում էր կայացվել հերթական նիստն անցկացնել Հայաստանում, սակայն Եվրոպական
խորհրդարանի ընտրությունների հետ կապված` այն հետաձգվել էր:

IMG_6647

Նիստում հաստատվել է «Եվրանեսթ» ԽՎ չորրորդ լիագումար նիստը 2015 թ.-ի մարտի 16-20-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը: Խոսելով Հայաստանում անցկացվելիք «Եվրանեսթ» ԽՎ-ի աշխատանքներից՝ պարոն Զաքարյանը նշել է, որ այն բարձր մակարդակով անցկացնելու համար խորհրդարանում նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ:

Ըստ պարոն Զաքարյանի՝ հաջորդ լիագումար նիստում քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովը  ներկայացնելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 2014-2020 թվականների ընթացքում Արեւելյան գործընկերության համագործակցության վերաբերյալ, տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Արեւելյան գործընկերության տարածքում կոմունիկացիոն եւ հաղորդակցության խնդիրներին առնչվող, սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովը՝ Արեւելյան գործընկերության տարածքում մշակութային եւ միջմշակութային երկխոսության վերաբերյալ եւ էներգետիկ անվտանգության հարցերով հանձնաժողովում՝ Արեւելյան գործընկերության անդամ երկրներում նոր էներգառեսուրսների, նորացվող էներգետիկայի եւ այլընտրանքային էներգիայի որոնման հնարավորությունների վերաբերյալ զեկույցներ:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031