Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորը հերքեց Սուրիկ Խաչատրյանին, թե ատենախոսությունը համալսարանի գիտխորհուրդն է երաշխավորել

Հոկտեմբեր 22,2014 13:42

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը պնդում է, որ «Սյունիքի պետական կառավարումը վաղ անցյալից մինչեւ մեր օրերը» թեմայով մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության պաշտպանությունը չի երաշխավորվել Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից: Այդ աշխատանքը համալսարանում չկա ու ինքը դրանից տեղյակ էլ չէ:

Հիշեցնենք, որ մարզպետը news.am-ին պնդել էր, որ իր պաշտպանությունը երաշխավորվել է Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից:

Նա Aravot.am-ին ասաց, որ եթե մարզպետը Հայաստանի դոկտոր լիներ, տասնյակ հոդվածներ պետք է տպագրած լիներ, եթե Կանադայի դոկտոր է, ապա Կանադայում առնվազն կրթություն ստացած պետք է լիներ. «Կարգն էդպես է: Դե հիմա ասեք՝ որին է ինքը համապատասխանում»:

Մեր դիտարկմանը, թե մարզպետի ատենախոսության ղեկավարը պնդում է, որ ատենախոսությունը «մեր պատմության մի շատ կարեւոր ժամանակահատված է ներկայացնում ու գիտականորեն փաստարկված: Կարգին աշխատություն է», պարոն Սաֆարյանն ասաց.«Հիմա էդ աշխատանքը փիլիսոփայությա՞նն է վերաբերում, թե՞ պատմությանը: Հիմա ինքը փիլիսոփայությա՞ն դոկտոր է, թե՞ պատմական, թե՞ պատմափիլիսոփայական: Խելքս չի կտրում, որ նա նման աշխատանք կարողանար գրել: Իսկ պետք է դեռ պարզել՝ էդ ակադեմիան աստիճան շնորհելու լիցենզիա ունի՞, ես կասկածում եմ՝ ունի: Էնքան խառը ու իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածեցին այդ ատենախոսության ու աստիճանաշնորհման մասին, որ ոչ մի բան չհասկանանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ Լեւոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի փաստաթուղթ՝ ատենախոսության անվանաթերթը, որից ակնհայտ է, թե ռեկտորի վերոնշյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Surik Xachatryani atenaxosutyun

Լեւոն Մութաֆյանը մասնավորապես գրել է. «Շատ հարգում եմ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանին, բայց մի բան չեմ հասկանում, թե ինչու է նա անընդհատ հերքում այն հանգամանքը, թե իր գլխավորած բուհն է երաշխավորել Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի, ատենախոսության պաշտպանությունն ու տպագրությունը: Կամ էլ ասում է, թե ԳՊՀ-ում համապատասխան մասնագետներ, այսինքն, փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ չկան, որ հնարավոր լիներ ապահովել երաշխավորությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031